480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Գինեսի ռեկորդների գրքի եռակի ռեկորդակիր հայ մարզիկը մտադիր է այս տարի նոր ռեկորդ սահմանել
13:57
24 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանը, ով Գինեսի ռեկորդների գրքի եռակի ռեկորդսմեն է, մտադիր է ամռանը պտտաձողի վրա հակառակ բռնվածքով պտույտի նոր ռեկորդ սահմանել։

Ֆահրադյանն առաջին անգամ  հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում 2009 թ.–ի հունիսին այն բանից հետո, երբ 10 րոպեում պտտաձողի վրա  կատարել է 354 պտույտ երկու ձեռքով։ Երկրորդ ռեկորդը սահմանվել է 2010 թ.–ի նոյեմբերին, երբ 19 րոպե 20 վայրկյանում նա կատարել է 670 պտույտ երկու ձեռքով։ Իր երկրորդ համաշխարհային ռեկորդը Ֆահրադյանը սահմանել է 2011 թ.–ի նոյեմբերի 15–ին` երկու րոպեում մեկ ձեռքով կատարելով 76 պտույտ։

«Ես հայտ էի ներկայացրել դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, սակայն քանի որ այդ վարժությունը լինելու է հեղինակային և բավականին բարդ, ապա Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները ցանկացան ներկա լինել իմ ելույթի ժամանակ։ Այս կապակցությամբ իմ ելույթի օրը դեռ չի որոշվել, սակայն ենթադրվում է, որ դա տեղի կունենա ամռանը», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Ֆահրադյանը։

Նրա խոսքով` Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելը նրա համար հատուկ, կարևոր նշանակություն ունի։

«Նոր ռեկորդի սահմանումը ցուցադրում է մարդկային հնարավորությունների անսահմանությունը և ֆինանսական նպատակներ չի հետապնդում, չնայած, որ որոշ երկրներում Գրքում գրանցվելը դառնում է ֆինանսական բարիքների ստացման միջոց», – ասել է մարզիկը։

Ֆահրադյանը նաև ավելացրել է, որ դեռևս չեն սահմանվել անհրաժեշտ թվով պտույտներ նրա նոր ռեկորդի գրանցման համար։

«Պտույտների քանակը որոշում են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները, սակայն դեռևս պտույտների անհրաժեշտ քանակը սահմանված չէ», – պարզաբանել է մարմնամարզիկը։

Անկախության տարիների ընթացքում Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է Հայաստանի 10 ներկայացուցիչ, որից երեք ռեկորդը պատկանում է Դավիթ Ֆահրադյանին։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։
11:25
17 Հունիսի 2017
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Գուրգեն առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ։