484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Շուրջ հարյուր ռուս զինվորներ և սպաներ կմասնակցեն Երևանում կայանալիք բանակային ձեռնամարտի մրցումներին
11:50
24 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս զինծառայողների մասնակցությամբ բանակային ձեռնամարտի մրցումներ կանցկացվեն շաբաթ օրը Երևանում։

Երկու թիմերը, որոնք մասնավորապես ներկայացնում են «Էրեբունի» ռուսական ավիաբազան և Գյումրում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազան (ավելի քան 90 ռուս զինվորներ և սպաներ) բոլոր քաշային կատեգորիաներում կցուցադրեն իրենց մարտական հմտությունները։ 

«Հաղթողները կարող են մասնակցել Հարավային ռազմական օկրուգի բանակային ձեռնամարտի առաջնության ընտրական փուլին», – տեղեկացրել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը։

Մրցումները տեղի կունենան հունվարի 25–ին ժամը 10։00–ին ԲԿՄԱ–ի նախկին մարզահամալիրում (Շիրակի 39)։

Բանակային ձեռնամարտը պաշտպանության և հարձակման հնարքների ուսուցման ունիվերսալ համակարգ է, որը փորձարկվել է իրական մարտական գործունեության ժամանակ, մշակվել բազմազգ ռուսական հիմքի վրա։

Ընդունված է համարել, որ բանակային ձեռնամարտը հիմնադրվել է 1979 թ.–ին, երբ Կաունաս քաղաքում ՕԴԶ 7–րդ գվարդիական դիվիզիայի մարզական հիմքի վրա տեղի ունեցավ օդադեսանտային զորքերի առաջին առաջնությունը։

ՕԴԶ–ի, Ռազմական նշանակության հրթիռային զորքերի և այլ տեսակի զորքերի ֆիզիկական պատրաստվածության ու սպորտի մասնագետների և էնտուզիաստների կողմից ստեղծված բանակային ձեռնամարտը հաջող կերպով ներդրվել է ուսման ծրագրում և դարձել զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության հիմնական բաղկացուցիչ մասը։

Ձեռնամարտիկների պատրաստվածության ունիվերսալությունը, մարտերի դիտարժանությունը, հուսալի պաշտպանական հանդերձանքը և հասկանալի մրցավարությունը նոր մարզաձևը դարձրեցին հանրաճանաչ զինծառայողների շրջանում։ Այս ամենը թույլ տվեց 1991 թ.–ին Լենինգրադում անցկացնել Զինված ուժերի առաջին առաջնությունը, որը կանխորոշեց բանակային ձեռնամարտի զարգացման ուղղությունները։

Բանակային ձեռնամարտի ուսումնամեթոդաբանական բազան դարձավ Ֆիզիկական կուլտուրայի ռազմական ինստիտուտը։ Արգելքների հաղթահարման և ձեռնամարտի ամբիոնում ՌԴ, ԱՊՀ երկրների, մերձավոր և հեռավոր արտերկրի ԶՈւ և ուժային կառույցների ֆիզիկական պատրաստվածության և սպարտի ապագա մասնագետները սովորում են բանակային ձեռնամարտի հիմքերը։ Ձեռնամարտի կենտրոնում պատրաստվածություն են անցնում հրահանգիչները, մարզիկներն ու մրցավարները բարձրացնում են իրենց որակավորումը։ Գիտահետազոտական կենտրոնը մշակում և հրատարակում է ձեռնամարտի հրահանգավորումներ, դասագրքեր և մեթոդաբանական ձեռնարկներ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:16
24 Մարտի 2017
Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի Գեղասահքի աշխարհի առաջնությունը:
17:58
24 Մարտի 2017
Մխիթարյանի կոչը` երկրպագուներին. ամեն ինչ կանենք հաղթելու համար, երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին:
13:31
24 Մարտի 2017
Մխիթարյան. ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ իմանան Հայաստանի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չափազանց նշանակություն չի տալիս «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը:
13:17
23 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
12:28
23 Մարտի 2017
Մարկոս Պիզելլին հայերենով հրավիրել է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պիզելլին տեսաուղերձում հրավիրում է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին։
21:00
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների շաբաթական աշխատավարձը
Ներկայացնում ենք, թե շաբաթական որքան աշխատավարձ են ստանում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները:
12:51
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՄՆ-ում կպայքարի Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» դեմ
International Champions Cup-ի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի Լա Լիգայի առաջատարներ Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» հետ:
13:12
21 Մարտի 2017
Մարկոս Պիզելի. ծնողներիս հետ գալիս եմ Երևան, որպեսզի նրանք տեսնեն երկրորդ հայրենիքս
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը:
12:57
20 Մարտի 2017
Հայաստանը չի նվաճել շախմատի աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու իրավունք
Հայաստանի հավաքականները չեն մասնակցի հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնություններին:
15:31
18 Մարտի 2017
Մխիթարյանը կախարդ է. երկրպագուների արձագանքը
«Կարմիր սատանաների» երկրպագուները հերթական անգամ հիացած են 28-ամյա ֆուտբոլիստի խաղից։
13:23
18 Մարտի 2017
Լևոն Ջուլֆալակյան. բժիշկներն ինֆարկտ ախտորոշեցին և ստենտավորում կատարեցին
Հավաքականի հետ միասին Կիևում գտնվելիս վատացել է Լևոն Ջուլֆալակյանի ինքնազգացողությունը։
21:00
17 Մարտի 2017
Հայաստանը կմասնակցի «Շարժա մասթերս» շախմատի խոշոր մրցաշարին
Մարտի 23-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում կմեկնարկի միջազգային խոշոր մրցաշար «Շարժա մասթերսը»։