478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՕԿ-ը պաշտոնական հայտ ուղարկեց ՄՕԿ
17:39
22 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դեկտեմբերի 21-ին միջազգային օլիմպիական կոմիտե է ուղարկել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների  և մարզիչների պաշտոնական  անվանացանկը:
 
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի  ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից, աշոցքցի Սերգեյ Միքայելյանը հանդես կգա չորս  մրցաձևում`  սկիաթլոն (15 կմ դասական ոճ + 15 կմ չմշկաոճ), արագավազք, 15 կմ դասական ոճ  և 50 կմ ազատ ոճ: Սերգեյը 22 տարեկան է և  մարզվում  է հոր` վաստակավոր մարզիչ  Արթուր Միքայելյանի ղեկավարությամբ: Նրա սաներից  Սոչիի մրցուղի դուրս կգա նաև մեկ այլ աշոցքցի`  24 –ամյա Արթուր Եղոյանը: Նա կմրցի սկիաթլոնում, արագավազքում և 15 կմ դասական ոճում:

Դահուկավազքում իր ունակությունները կդրսևորի նաև գյումրեցի Կատյա Գալստյանը: Նա ելույթ կունենա 10 կմ (դասական ոճ)  մրցուղում:  Կատյան 21 տարեկան է և պարապում է  վաստակավոր մարզիչ  Սլավա Սարգսյանի ղեկավարությամբ:

Լեռնադահուկորդների պայքարին կմասնակցի Հայաստանը ներկայացնող Արման Սերեբրակյանը: Նա  բնակվում է ԱՄՆ –ի Կալիֆոռնիայի նահանգի Նովաթո քաղաքում: Այնտեղ է  պարապել լեռնադահուկային սպորտով: Արմանը Սոչիում  հանդես կգա հատուկ և հսկա ոլորավայրէջք մրցաձևերում: Նրան մրցավայր կուղեկցի ծաղկաձորցի մարզիչ Սեյրան Հարությունյանը:

Օլիմպիական խաղերը  կանցկացվեն փետրվարի  7–ից 23-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:12
22 Օգոստոսի 2017
Կարեն Ասլանյանն Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթեց ադրբեջանցի մարզիկին
Փարիզում ընթացքող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
16:34
22 Օգոստոսի 2017
Ունիվերսիադա. թաեքվանդոյիստ Սերգեյ Վարդազարյանը բրոնզե մեդալ է նվաճել
Թայվանի Թայփեյ քաղաքում շարունակվում են ամառային համաշխարհային ուսանողական խաղերը:
11:20
22 Օգոստոսի 2017
Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակը հայկական եռագույնով է տոնում (ՎԻԴԵՈ)
Նախօրեին օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն:
21:52
21 Օգոստոսի 2017
Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն
Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը հանդիպեց ռուս ըմբիշի հետ:
19:08
21 Օգոստոսի 2017
Արթուր Ալեքսանյանի փայլուն հաղթանակի համար 58 վայրկյան է պահանջվել (ՎԻԴԵՈ)
«Ռիո 2016» օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անցել է Փարիզում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։
17:46
21 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանը՝ ԱՊԼ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում
Goal.com-ը կազմել է Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը:
19:32
20 Օգոստոսի 2017
Միակ նպատակն առաջինը դառնալն է, ինչին պետք է մոտենալ քայլ առ քայլ.Արոնյան (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դարձավ Grand Chess Tour-ի չորրորդ փուլի հաղթող, խոստովանել է, որ պատրաստ է քայլ առ քայլ մոտենալ առաջինը դառնալուն:
12:10
19 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում նվաճել է հաղթողի տիտղոսը (ՎԻԴԵՈ)
Մրցաշարի ավարտին Արոնյանը վաստակել էր 24,5 միավոր:
11:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը Սենթ Լուիսի բլիցի առաջին տուրից հետո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է առաջատարի դիրքը Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանից հետո։
11:41
17 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:
11:23
17 Օգոստոսի 2017
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը զիջեց շվեդներին
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց 3-րդ հորիզոնական։
11:05
16 Օգոստոսի 2017
Սենթ Լուիս.Արոնյան–Գաստարով` ոչ–ոքի. Արոնյանը կիսում է 2-5–րդ տեղերը
Օգոստոսի 15-ին անցկացվել են նաև մրցաշարի 5-6-րդ տուրերը: