483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ճապոնիայի վարչապետը մտադիր է մեկնել Սոչիի Օլիմպիադայի բացմանը
15:40
17 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է մեկնել Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NHK ճապոնական հեռուստաընկերությանը։

Աբեն Օլիմպիադայի բացմանը մեկնելու հրավեր է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից 2013 թվականի աշնանը։ Այնուհետև ԶԼՄ–ներում հայտնվել են հաղորդագրություններ, թե Ճապոնիայի վարչապետը չի կարող ներկա լինել արարողությունը խիտ ժամանակացույցի պատճառով, և որ փետրվարին Օլիմպիադայի բացումը համընկնում է Ճապոնիայում ամեն տարի անցկացվող «Հյուսիսային տարածքների օրվա» հետ, ինչպես այստեղ կոչում են հարավկուրիլյան չորս կղզիները (Քուշնաիր, Իտուրուպ, Շիկոտան և Հաբոմաի)։ Ավելի ուշ ԶԼՄ–ները հայտնել են, որ Աբեն կարող է ներկա լինել խաղերի միայն փակմանը։ 

«Ներկայում փետրվարի 7–ին Սոչիում Օլիմպիադայի բացմանը վարչապետ Աբեի մասնակցության հետ կապված համաձայնեցումները եզրափակիչ փուլում են»,– հայտնել է հեռուստաալիքը` հղում անելով կառավարության աղբյուրներին։

NHK–ի տվյալներով, վարչապետը հանդես կգա «հյուսիսային տարածքների» վերադարձի ամենամյա համազգային ավանդական համագումարում, որն անցկացվում է Ճապոնիայում փետրվարի 7–ին, իսկ այնուհետև կմեկնի Սոչի` Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելու համար։ 

«Վարչապետ Աբեն հույս ունի, որ, ընդունելով Վլադիմիր Պուտինի հրավերը, կկարողանա ավելի ամրապնդել ռուս նախագահի հետ վստահելի հարաբերությունները»,– հեռուստաընկերությունը մեջբերում է ճապոնացի վարչապետին մոտ կանգնած աղբյուրները։

Ակնկալվում է, որ Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ Աբեն կհանդիպի Պուտինի հետ, և այդ հանդիպումը կդառնա մեկ տարվա ընթացքում գրանցված հինգերորդ հանդիպումը 2013 թվականի ապրիլին ճապոնական կառավարության ղեկավարի` Մոսկվա կատարած այցից հետո։ Ձմեռային Օլիմպիական խաղերը կանցնեն Սոչիում փետրվարի 7–ից 23–ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:53
11 Դեկտեմբերի 2016
Կարագեր. Մխիթարյանի տաղանդն անվիճելի է
«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
13:39
11 Դեկտեմբերի 2016
Լևոն Արոնյանը London Chess Classic-ի 2-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ
Նախօրեին տեղի ունեցած London Chess Classic մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ՌԴ-ն ներկայացնող Վլադիմիր Կրամնիկի հետ:
11:10
11 Դեկտեմբերի 2016
Հայաստանն առաջին անգամ կընդունի ՈւԵՖԱ-ի եզրափակիչ մրցաշարը
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշման համաձայն` Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը կանցկացվի 2019 թվականին Հայաստանում:
21:12
10 Դեկտեմբերի 2016
Սիմոն Մարտիրոսյանը` երիտասարդների Եվրոպայի չեմպիոն
Իսրայելի Էլյատ քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 ու 23 տարեկանների առաջնությունը:
11:25
10 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպա լիգայի վերջին տուրի լավագույն խաղացողների եռյակում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի լավագույն խաղացողների եռյակում:
16:07
09 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Զարյայի» դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հրապարակվել է նախօրեին Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Զարյայի» դեմ խաղում (2:0) Հենրիխ Մխիթարյանի գործողությունների տեսանյութը։
14:19
09 Դեկտեմբերի 2016
Մոուրինյու. Մխիթարյանն ամուր մտածելակերպ ունի
Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց Լուգանսկի «Զարյային» և հաղթեց 2:0 հաշվով:
12:21
09 Դեկտեմբերի 2016
Զլատան Իբրահիմովիչը խոսել է Հենրիխ Մխիթարյանի գոլի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Զարյայի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլի և գործողությունների մասին։
10:50
09 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Զարյայի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստը
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են «Զարյայի» հետ խաղի լավագույն խաղացողը:
23:36
08 Դեկտեմբերի 2016
Մխիթարյանը դարձավ իր առաջին գոլի հեղինակը «ՄՅու»-ի կազմում Եվրոգավաթներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենրիխ Մխիթարյանը դարձավ իր առաջին գոլի հեղինակը Եվրոգավաթներում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
18:29
07 Դեկտեմբերի 2016
Աշխարհի ռեկորդ. Սերգեյ Մովսիսյանը և Դավիթ Նավարան խաղացել են միաժամանակ 12 խաղատախտակի վրա (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Պրահայի կենտրոնում նախօրեին շախմատային մեծ իրադարձություն էր:
17:41
07 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Օդեսա «Զարյայի» հետ հանդիպման
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Օդեսա` Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին հանդիպմանը մասնակցելու համար։