478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Օլիմպիական խաղերի մրցանակակիր Ալոյանը կգլխավորի Ռուսաստանի հավաքականը WSB–ի հանդիպման ժամանակ. մարզիչ
11:03
13 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, բռնցքամարտիկ Միշա Ալոյանը կգլխավորի Russian Boxing Team–ը Բռնցքամարտի համաշխարհային սերիայի շրջանակներում Լեհաստանի հավաքականի դեմ կայանալիք արտագնա հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա հունվարի 18–ին, «Р-Спорт» գործակալությանը հայտարարել է Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Էդուարդ Կրավցովը։

Ռուսաստանցիները հինգ հանդիպումներում տարել են երեք հաղթանակ և B խմբում զբաղեցնում են երրորդ հորիզոնականը։ Լեհաստանի հավաքականը զիջել է բոլոր հինգ հանդիպումներում և զբաղեցնում է 6–րդ հորիզոնականը։ WSB–ի մրցաշարին մասնակցում է 12 թիմ, նախնական փուլում կա երկու խումբ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Լեհաստանի հետ հանդիպման ժամանակ թիմի կազմը հայտնի է», – ասել է Կրավցովը։ «Մինչև 52 կգ քաշային կարգում մեր թիմը կներկայացնի Միշա Ալոյանը, իսկ մինչև 60 կգ քաշային կարգում մենք որոշեցինք փորձել Ռուսաստանի չեմպիոն Կոնստանտին Բոգոմազովին։ Մինչև 69 կգ քաշային կարգում հանդես կգա Ալեքսանդր Բեսպուտինը, իսկ մինչև 81 կգ քաշային կարգում` Ալեքսանդր Խոտյանցևը։ Մենք նախատեսում էինք ներկայացնել Նիկիտա Իվանովին, սակայն մարզիկը փոքր–ինչ վատառողջ է։ Իսկ գերծանր քաշային կարգում (91 կգ–ից բարձր) հանդես կգա Իվան Վերյասովը, ով տաղանդավոր և հեռանկարային բռնցքամարտիկներից է»։

Մասնագետը նշել է, որ «WSB–ի հանդիպումների փորձը մեր մարզիկներին  օգտակար կլինի նաև օլիմպիական բռնցքամարտի ժամանակ»։

«Մենք ընդհանուր առմամբ ծանոթ ենք լեհ բռնցքամարտիկներին», – շարունակել է գործակալության զրուցակիցը։ «Ծանոթ չէ միայն հայ երիտասարդ լեգիոներ Ժորա Սիմոնյանը, ով հանդես կգա մինչև 69 կգ քաշային կարգում։ Հարկ է նշել, որ լեհերը բավականին լուրջ են պատրաստվում հենց այս հանդիպմանը։ Այս մասին խոսում է նաև այն փաստը, որ սեփական հարկի տակ անցկացրած բոլոր նախկին հանդիպումները (Կուբայի և Ղազախստանի հավաքականների դեմ) լեհերն անցկացրել են այլ քաղաքներում, իսկ Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումը որոշել են կազմակերպել Վարշավայում։ Մեր բոլոր տղաները լավ մարզավիճակում են և պետք է լավ բռնցքամարտ ցուցադրեն»։
WSB–ի եզրափակիչ մենամարտը տեղի կունենա մայիսի 30–31–ին Կիևում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
27 Հուլիսի 2017
Հայ ըմբիշները նվաճեցին 3 բրոնզե մեդալ Եվրոպայի պատանեկան առաջնությունում
50 կգ քաշային Գենիկ Ասատրյանը երրորդ տեղի համար պայքարում պարտության մատնեց ադրբեջանցի Ռամիզ Հասանովին:
20:19
26 Հուլիսի 2017
Բասկետբոլի պատանիների Հայաստանի հավաքականը ջախջախել է Մոլդովայի ընտրանուն
Բասկետբոլի պատանիների Հայաստանի հավաքականը հաղթել է Մոլդովայի թիմին:
15:04
26 Հուլիսի 2017
Ըմբիշ Սարգիս Սարգսյանը` 23–րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր
Այս խաղերում Հայաստանը ներկայացնող հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 3 բրոնզե մեդալ։
13:07
26 Հուլիսի 2017
Լողորդ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել Եվրոպական օլիմպիական փառատոնի եզրափակիչ
Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի լողի մրցաշարում Արթուր Բարսեղյանն անցել է եզրափակիչ։
19:46
25 Հուլիսի 2017
Հայաստանի երեք գրոսմայստերներ կմասնակցեն Աշխարհի գավաթին
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 128 մասնակցիների ցանկը:
13:14
24 Հուլիսի 2017
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Վահան Բիչախչյանը
«Շիրակում» հանդես եկող կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որով հետաքրքրվել են ԲԿՄԱ–ն և «Զենիթը», կտեղափոխվի «Ժիլինա»։
17:10
23 Հուլիսի 2017
Հայ ձյուդոիստը` Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում են 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ: