480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մարզումները կսկսի հունվարի 15–ին
19:49
10 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վերականգնվում էր ծնկի վիրահատությունից հետո, կսկսի նախասեզոնային հավաքի մարզումները Իսպանիայում հունվարի 15–ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ակումբի ֆիզիկական պատրաստվածության գծով մարզիչ Էդու Դոմինգեսին։

Մովսիսյանը խորացրեց աջ ծնկի վնասվածքը նոյեմբերի 10–ին պրեմիեր–լիգայի շրջանակներում կայացած Պետերբուրգի «Զենիթ» ակումբի հետ խաղի ժամանակ (4։2), որի ընթացքում դարձավ հեթ–թրիքի հեղինակ։ Նոյեմբերի վերջին հարձակվողը, որն այս առաջնությունում դարձել է 12 գոլի հեղինակ, Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում ծնկի վիրահատության ենթարկվեց։

«Հավաքին արդեն մասնակցում են չորս սպարտակցիներ` վնասվածքներից հետո վերականգնվող Սալվատորե Բոկետին, Ռոմուլոն և Սերդար Տասկին, ինչպես նաև Սերգեյ Բրիզգալովը, ով ամբողջովին պատրաստ է մարզումներին ընդհանուր խմբում և ժամանել է Իսպանիա` լրացուցիչ ֆիզիկական մարզումներ անցկացնելու համար ձմեռային հավաքներին մասնակցելու նպատակով։ Հունվարի 15–ին նրանց կմիանա նաև Յուրա Մովսիսյանը։ Վիրահատությունից հետո գտնվելով ԱՄՆ–ում` նա արդեն նախնական աշխատանք է իրականացրել ֆիզիոթերապևտների հետ և պատրաստ է ավելի ինտենսիվ պարապմունքների», – ասել է Դոմինգեսը, ում խոսքերը մեջբերում է «Սպարտակ» ակումբի պաշտոնական կայքը։

Դոմինգեսը կարծում է, որ Մովսիսյանն ու Ռոմուլոն հնարավորություն ունեն աշխատանք սկսել Աբու Դաբիում ընդհանուր խմբում «Սպարտակի» առաջին հավաքի ժամանակ, իսկ Բոկետին մասամբ ի վիճակի կլինի աշխատել թիմի հետ, իսկ մասամբ էլ` անհատական ծրագրով։ 

Հինգ սպարտակցիներ Իսպանիայում կմնան մինչև հունվարի 24–ը, ինչից հետո կմեկնեն ԱՄԷ` մասնակցելու թիմի ընդհանուր հավաքին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։
11:25
17 Հունիսի 2017
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Գուրգեն առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ։