480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Արսեն Գալստյանը հանդես կգա Տյումենում կայանալիք Եվրոպայի և Ասիայի ձյուդոյիստների հանդիպմանը
18:03
10 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի հաղթող ռուսաստանաբնակ Արսեն Գալստյանը հրավիրվել է Եվրոպայի հավաքական, որը հունվարի 25–ին Տյումենում թիմային հանդիպում կունենա Ասիայի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Հավաքականներն առաջին անգամ կհանդիպեն նման մենամարտում, որը տեղի կունենա «պատը պատի դեմ» ձևաչափով (ամեն թիմի կազմում ներառված է յոթ տղամարդ և յոթ կին)։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը 128 հազար ԱՄՆ դոլար է (հանդիպման հաղթողը կստանա 100 հազար դոլար), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Գալստյանը հանդես կգա մինչև 60 կգ քաշային կարգում։ Այդ կարգում է նա հանդես եկել 2012 թ.–ի խաղերի ժամանակ։ Եվրոպայի հավաքականը գլխավորում է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մենեջեր իտալացի Էցիո Գամբան,  հավաքականի կազմում ներառված են Գեորգի Զանտարայան (66, Ուկրաինա), Դեքս Էլմոնտը (73), Խենկ Գրոլը (100, երկուսն էլ Նիդեռլանդներից են), Ավթանդիլ Չրիկիշվիլին (48), Աբիգել Յոն (78 կգ, երկուսն էլ Հունգարիայից են), Անդրեա Չիտուն (52, Ռումինիա), Թելման Մոնտեյրոն (57, Պորտուգալիա), Յարդեն Գերբին (63, Իսրայել), Լաուրա Վարգաս–Կոխը (70, Գերմանիա) և Լյուցիա Պոլավդերը (+78, Սլովենիա)։ 

Ասիայի հավաքական հրավիրված են Ուրանցեցեգ Մունխբատը (48), Սամիա Դորյասուրենը (57), Խաշբաատար Ցագաբբաատարը (73, բոլորն էլ Մոնղոլիայից են), Յուկի Խաշիմոտոն (52), Նաոխիսա Տակատոն (60), Կանա Աբեն (63, բոլորն էլ Ճապոնիայից են), Ազամատ Մուկանովը (66, Ղազախստան), Կիմ Սոն Յենը (70), Կյու Վոն Լին (90), Գյոն–Մի Չժոն (78), Լի Յուն Յենը (+78, բոլորը` Կորեայից), Յախե Իմամովը (81), Սոյիբ Կուրբոնովը (100, երկուսն էլ Ուզբեկստանից) և Յուրի Կրակովեցկին (+100, Ղրղզստան)։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:59
05 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Էվերթոնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Էվերթոնին»։
10:20
05 Դեկտեմբերի 2016
Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է Հենրիխ Մխիթարյանին օգտագործել Էվերթոնի դեմ խաղում
Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել պահպանել հաղթական հաշիվը «Էվերթոնի» հետ խաղում։
14:06
04 Դեկտեմբերի 2016
«Օլդ Թրաֆորդն» ընդամենը խաղադաշտ չէ, սա բեմահարթակ է. Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել The Players Tribune-ին:
11:39
04 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ժեստերի լեզվով հորդորում է աջակցել «Մանչեսթեր Յունայթեդին» (ՏԵՍԱՆՅՈւԹ)
1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր:
15:22
03 Դեկտեմբերի 2016
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները:
15:52
02 Դեկտեմբերի 2016
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը դադարեցնում է իր գործունեությունը
Երևանի «Ուրարտու» ակումբն այդպես էլ դուրս չեկավ ծանր իրավիճակից և դադարեցնում է ելույթները:
10:34
02 Դեկտեմբերի 2016
«Մանչեսթեր Յունայթեդն» աստղ է անվանել Հենրիխ Մխիթարյանին և տեսանյութ է պատրաստել նրա մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը տեսանյութ է պատրաստել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
16:21
01 Դեկտեմբերի 2016
Ուզբեկստանի հետ հանդիպումը թույլ կտա գործի մեջ տեսնել ֆուտբոլիստներին. Արթուր Պետրոսյան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեկնաբանել է Ուզբեկստանի ընտրանու հետ առաջիկա խաղը և հանդիպման անցկացման ժամկետների ընտրությունը:
13:18
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Թուրքիայում
Հայաստանի ազգային հավաքականը 2017 թ.-ի փետրվարին ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ:
12:34
01 Դեկտեմբերի 2016
Մոուրինյու. այնքան ուրախ եմ Մխիթարյանի համար, նա արդեն հարմարվում է
Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի խաղը քառորդ եզրափակչի` «Վեսթ Հեմի» դեմ հանդիպման ժամանակ
10:53
01 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Վեսթ Հեմի» հետ խաղի լավագույն խաղացողը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են «Վեսթ Հեմի» հետ խաղի լավագույն խաղացող:
12:49
30 Նոյեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը` տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակում
Fourfourtwo մարզական լուրերի կայքը կազմել է տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակը: