486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Արոնյանը կմասնակցի Վեյկ–ան–Զեեում կայանալիք Tata Steel գերմրցաշարին
12:41
08 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի հունվարի 11–26–ը Հոլանդիայի Վեյկ–ան–Զեե քաղաքում կայանալիք Tata Steel գերմրցաշարին։
Արոնյանը Վեյկ–ան–Զեեում անցկացված մրցաշարերի բազմակի հաղթող է (2007, 2008 և 2012 թթ.)։ 

Այս տարի կանցկացվի ոչ թե երեք, ինչպես նախորդ տարի, այլ երկու շրջանակային մրցաշար, որոնցից առաջինը կոչվում է Tata Steel Masters, երկրորդը` Tata Steel Chalengers։

Tata Steel Masters–ում կմրցի 12 գրոսմայստեր շրջանակային համակարգով։ Արոնյանն ուժերը կչափի Սերգեյ Կարյակինի, Խիկարու Նակամուրայի, Ֆաբիանո Կարուանի, Բորիս Գելֆանդի, Լենյեր Դոմինգեսի, Անիշ Գիրիի, Ուեսլի Սոյի, Արկադի Նայդիչի, Պենտալա Խարիկրիշնայի, Ռիչարդ Ռապորտի, Լյուկ Վան Վելիի հետ։

Tata Steel–ի հանդիպումներին կարելի է հետևել օն–լայն ռեժիմում armchess.am կայքում հունվարի 11-13–ը, 15–ին, 17-19–ը, 21–ին, 23–ին, 25-26–ը։

Արոնյանը 2005 թվականի Շախմատի աշխարհի գավաթակիր է, Թուրինի 37-րդ (2006), Դրեզդենի 38-րդ (2008) համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն և Ստամբուլի 40-րդ (2012) համաշխարհային շախմատային օլիմպիադաների չեմպիոն` Հայաստանի կազմում: Լինարեսի (2006) և Վեյկ-ան-Զեեի՝ 2007, 2008 և 2012 թվականների գերմրցաշարերի, Տալի՝ 2006, 2010 և 2011 թվականների հուշամրցաշարների, ինչպես նաև Ստեփանակերտի մրցաշարի հաղթող է: –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:39
24 Փետրվարի 2017
Մոուրինյուն հաստատել է. Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչը
Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» հետ խաղը։
17:25
24 Փետրվարի 2017
ՄՅՈւ–ն հետևել է Մխիթարյանին մինչև նրա «Բորուսիա» տեղափոխվելը
ՄՅՈւ–ի գլխավոր մարզչի նախկին օգնականը նշել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը դիտարկել է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը դեռ այն ժամանակ, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»։
14:58
24 Փետրվարի 2017
Քեթլին Չուքագյան. ես կհաղթեմ և կծածանեմ հայկական դրոշը
Նյու Ջերսիի հայկական ընտանիքում ծնված Քեթլին Չուքագյանը մարզական աշխարհում ավելի հայտնի է որպես «շիկահեր մարտիկ»։
13:17
24 Փետրվարի 2017
«Քյոլնի» «Նոր Մխիթարյանը» գնահատում է երկաթյա կարգուկանոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վունդերկինդը Գերմանիայից և արդեն «նոր Մխիթարյանը»` այսպես է գերմանական express.de լրատվական պորտալը բնութագրել «Քյոլնի» 16–ամյա հարձակվող Հերման Կուրբաշյանին։
13:14
23 Փետրվարի 2017
Մոուրինյու. շանս չկա, որ Մխիթարյանը կմասնակցի եզրափակչին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը:
01:52
23 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ–ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր ֆրանսիական «Սենթ Էտյենին»:
20:47
21 Փետրվարի 2017
Թենիսիստ Կարեն Խաչանովը զիջել է Սիմոնին Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 4:6, 7:5, 6:3 հաշվով պարտվել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։
19:07
21 Փետրվարի 2017
Արթուր Աբրահամ. որդիս արդեն բռունցքները պարզած է քնում
Նպատակներիցս մեկը Երևանում՝ Ներքին Չարբախում, մշակույթի և սպորտի կենտրոն հիմնելն է, նշել է հայազգի բռնցքամարտիկը։
19:24
20 Փետրվարի 2017
Մարկ Լոուրենսոնը Մխիթարյանի փոխանցումը համաշխարհային մակարդակի փոխանցում է անվանել
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը «Բլեքբերնի» հետ խաղում:
12:28
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Բլեքբերնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» նախօրեին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»:
00:57
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։