484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հնարավոր է՝ Բերեզովսկին վերադառնա «Դինամո»
15:50
30 Հունվարի 2012

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հնարավոր է՝ առաջիկայում վերադառնա մոսկովյան «Դինամո», հաղորդում է lifesports.ru-ն:

Հաղորդագրության համաձայն, արդեն առաջիկայում Բերեզովսկին հնարավոր է՝ պայմանագիր կնքի «Դինամոյի» հետ՝ այդ կերպ փոխարինելով «Խիմկի» մերձմոսկովյան ակումբի նախկին դարպասապահ Անտոն Շունինին:

««Խիմոկի» դարպասապահն արդեն փորձ ունի «Դինամոյի» կազմում հանդես գալու: 2002-2005թթ.-ին նա հասցրել է մոսկովյան թիմի կազմում 88 խաղ անցկացնել ՌԴ առաջնություններում»,- հաղորդում է պարբերականը:
«Բերեզովսկին արժանի թեկնածություն է վնասվածք ստացած Շունինին փոխարինելու համար: Նա մեծ փորձ ունի, որը կօգնի լուծել մեր խնդիրները: Մենք չենք կասկածում, որ Ռոմանը թիմին շատ օգուտ կբերի: Բանակցությունների այս փուլում կարելի է ասել, որ շուտով Բերեզովսկին կտեղափոխվի «Դինամո»»,- մոսկովյան ակումբի աղբյուրը պատմել է  Life Sports-ին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ չնայած իր բավական պատկառելի տարիքին՝ 37 տարեկան, Բերեզովսկին շարունակում է առաջատար մնալ ինչպես հայկական հավաքականի, այնպես էլ մերձմոսկովյան «Խիմոկ» ակումբի համար:

Իսկ Եվրո-2012 վերջին ընտրական փուլի արդյունքում Ռոմանն իր ոլորտի լավագույն խաղացողներից մեկն է ճանաչվել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:17
23 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
12:28
23 Մարտի 2017
Մարկոս Պիզելլին հայերենով հրավիրել է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պիզելլին տեսաուղերձում հրավիրում է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին։
21:00
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների շաբաթական աշխատավարձը
Ներկայացնում ենք, թե շաբաթական որքան աշխատավարձ են ստանում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները:
12:51
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՄՆ-ում կպայքարի Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» դեմ
International Champions Cup-ի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի Լա Լիգայի առաջատարներ Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» հետ:
13:12
21 Մարտի 2017
Մարկոս Պիզելի. ծնողներիս հետ գալիս եմ Երևան, որպեսզի նրանք տեսնեն երկրորդ հայրենիքս
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը:
12:57
20 Մարտի 2017
Հայաստանը չի նվաճել շախմատի աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու իրավունք
Հայաստանի հավաքականները չեն մասնակցի հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնություններին:
15:31
18 Մարտի 2017
Մխիթարյանը կախարդ է. երկրպագուների արձագանքը
«Կարմիր սատանաների» երկրպագուները հերթական անգամ հիացած են 28-ամյա ֆուտբոլիստի խաղից։
13:23
18 Մարտի 2017
Լևոն Ջուլֆալակյան. բժիշկներն ինֆարկտ ախտորոշեցին և ստենտավորում կատարեցին
Հավաքականի հետ միասին Կիևում գտնվելիս վատացել է Լևոն Ջուլֆալակյանի ինքնազգացողությունը։
21:00
17 Մարտի 2017
Հայաստանը կմասնակցի «Շարժա մասթերս» շախմատի խոշոր մրցաշարին
Մարտի 23-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում կմեկնարկի միջազգային խոշոր մրցաշար «Շարժա մասթերսը»։
18:30
17 Մարտի 2017
Հայտնի է Ղազախստանի հետ խաղում Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
Մարտի-26-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը:
16:41
17 Մարտի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ–ի կենտրոնական գրասենյակում կայացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը։
15:38
15 Մարտի 2017
MEN. Մխիթարյանը պարտավոր է լինել «Ռոստովի» hետ հանդիպման մեկնարկային կազմում
Manchester Evening News-ը նշել է 4 ֆուտբոլիստի անուն, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչ`ի «Ռոստովի» հետ պատասխան խաղում: