478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+24
Եղանակը Երևանում
Հայ
Կառլսենն ու Արոնյանը Հոլանդիայում կպայքարեն առաջին տեղի համար. շախմատի փորձագետ
11:08
25 Հունվարի 2012

Նորվեգացի Մագնուս Կառլսենն ու հայ Լևոն Արոնյանը կպայքարեն առաջին տեղի համար Հոլանդիայի Վեյկ-ան-Զեեում անցկացվող ներկայացուցչական մրցաշարի ժամանակ: Մրցաշարի մյուս մասնակիցներից ոչ մեկը չի կարող մրցել նրանց հետ, «Р-Спорт» գործակալությանը հայտարարել է Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր Սերգեյ Սմագինը:

Կառլսենն ու Արոնյանը ութ փուլերի արդյունքում վաստակել են 5,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը, որին մասնակցում է աշխարհի լավագույն տասնյակում ներառված տասը շախմատիստներից յոթը: Առաջատարներից կես միավորով հետ է մնում ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, մեկ միավոր պակաս են վաստակել ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ամերիկացի Հիկարու Նակամուրան և իտալացի Ֆաբիանո Կարուանան:

«Կարծում եմ, որ Վեյկ-ան-Զեեում ցուցադրած խաղի որակով մրցաշարի մասնակիցներից ոչ ոք չի կարող մրցել Մագնուս Կառլսենի և Լևոն Արոնյանի հետ», - ասել է Սմագինը: «Այո, հաջողություն լինում է, սակայն միայն հաջողության շնորհիվ մրցաշարում հաղթանակ չես տանի: Այո, Թեյմուր Ռաջաբովը (ով գտնվում է երրորդ տեղում) կարող է ինչ-որ տեղ հաղթել հանդիպումը, իսկ առաջատարներից մեկը կարող է անհաջողություն կրել: Սակայն ցուցադրած խաղով Կառլսենն ու Արոնյանն ավելի լավ վիճակում են, նրանց խաղի մակարդակը չափազանց բարձր է: Հաշվի առնելով մրցաշարի մասնակիցների բարձր մակարդակը՝ հինգբալանոց սանդղակով նրանց կարելի է վստահաբար մաքուր հինգ դնել»:

Գործակալության զրուցակիցը նաև կարծում է, որ Կառլսենը փոքր-ինչ ավելի շատ շանսեր ունի հաղթել մրցաշարում, քան Արոնյանը՝ մոտավորապես 55/45-ի: «Հաշվի առնելով Մագնուսի տարիքը՝ կարելի է ասել, որ նա դեռևս «չի հագեցել» շախմատից», - նշել է գրոսմայստերը: «Եվ ամեն մրցաշարի ժամանակ նա խաղում է մեծ ցանկությամբ, ոգևորությամբ, ինչն էլ, հաշվի առնելով նաև նրա խաղի բարձր մակարդակը, հանգեցնում է ցանկանալի արդյունքի»:

Զուգահեռներ անցկացնելով մրցաշարի առաջատարների միջև՝ Սմագինը Ռաջաբովի ցուցադրած խաղը գնահատեց «չորս», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Թեյմուրը վերջերս փոխել է իր խաղաոճն ու գործում է շատ ավելի զգույշ, քան նախկինում», - նշել է փորձագետը: «Նա շատ լավ մակարդակում է խաղում, սակայն ինձ, ամեն դեպքում, թվում է, որ նման երիտասարդ տարիքում չարժե «սեղմվել» և խաղալ՝ հույսը դնելով ինչ-որ շանսերի վրա: Հարկավոր է խաղալ «լայն», ինչպես խաղում են Կառլսենն ու Արոնյանը: Իմ կարծիքով՝ նման շախմատիստների աճը անկեղծ, փոխադարձաբար սուր, մեծ խաղի արդյունք է: Իսկ Ռաջաբովն, ամեն դեպքում, նախընտրում է ռիսկի չգնալ, նա ավելի շատ հնարավորությունների է սպասում»:

Հոլանդիայում անցկացվող մրցաշարը կավարտվի հունվարի 29-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
24 Հուլիսի 2017
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Վահան Բիչախչյանը
«Շիրակում» հանդես եկող կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որով հետաքրքրվել են ԲԿՄԱ–ն և «Զենիթը», կտեղափոխվի «Ժիլինա»։
17:10
23 Հուլիսի 2017
Հայ ձյուդոիստը` Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում են 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։
15:15
12 Հուլիսի 2017
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է վճռորոշ մենամարտի (ՎԻԴԵՈ)
Արթուր Աբրահամը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտի։