485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հինգ հայ մարզիկներն արդեն Լոնդոնի Օլիմպիադայի ուղեգիր ունեն
13:16
19 Հունվարի 2012

Հինգ հայ մարզիկներ արդեն ձեռք են բերել Լոնդոնում 2012թ.-ին կայանալիք Ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրերը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդել են հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ)  մամուլի ծառայությունից:

Ամառային Օլիմպիադա-2012-ը կանցկացվի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 12-ը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:
«Այսօրվա դրությամբ Հայաստանը կներկայացնեն Նորայր Բախտամյանը (հրաձգություն), Անդրանիկ Հակոբյանը (բռնցքամարտ), Արսեն Ջուլֆալակյանը (հունահռոմեական ըմբշամարտ), Միհրան Ջաբուրյանը (ազատ ըմբշամարտ), Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն)», տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:

Նա նշել է, որ այդ մարզիկներն Օլիմպիադայի մեկնելու իրավունքը ձեռք են բերել մի շարք միջազգային վարկանիշային մրցախաղերի և համաշխարհային առաջնությունների հաջող մասնակցության շնորհիվ:
Ըստ նրա, ընդհանուր առմամբ լոնդոնյան Օլիմպիադայում հայկական պատվիրակության մեջ կընդգրկվի 11 մարդ՝ ևս չորս մարզիկ և երկու մարզուհի, սակայն նրանց թեկնածությունը տվյալ պահին հայտնի չէ:
«Ամառային Օլիմպիադայի մասնակցության ընտրությունը դեռ ընթացքի մեջ է, և պատվիրակության մեջ կընդգրկվեն այն մարզիկները, ովքեր վնասվածքներ չունեն, գերազանց մարզական վիճակում են գտնվում և բարձր արդյունքներ են ցուցադրել»,- պարզաբանել է ԱՕԿ-ի մամուլի ծառայության աշխատակցուհին: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
08 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները պահանջում են Մոուրինյուից խաղադաշտ վերադարձնել ֆուտբոլիստին
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները «ռմբակոծել են» ՄՅՈւ–ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի Instagram-ի էջը։  
18:30
08 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Ոսկե գնդակ-2017-ի հաղթողը
Հայտնի է, թե ով է արժանացել Ոսկե գնդակ-2017 մրցանակին։
16:04
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանը պատրաստ է զբաղվել 2018 թ.–ի Օլիմպիադային ռուս մարզիկների մասնակցության կազմակերպչական հարցերով
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ են աջակցել 2018 թ.–ին կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին:
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։
15:15
04 Դեկտեմբերի 2017
MEN. Մոուրինյուն մեկ պատճառ ունի Լինգարդին գերադասելու Մխիթարյանից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից:
16:59
01 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը լրացուցիչ մարզվում է թիմում իր տեղը վերադարձնելու համար
Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավել:
20:07
30 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ–ի վարկանիշում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի  (ՖԻԴԵ) նոյեմբերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է։
11:35
30 Նոյեմբերի 2017
Մեր լողորդների քառյակը` միջազգային մրցաշարի չեմպիոն
Մեր տղերքն Իրանում անցկացված միջազգային մրցաշարի չեմպիոն են դարձել։
14:37
27 Նոյեմբերի 2017
MEN. եթե Մխիթարյանը չսկսի զգալի դեր խաղալ թիմում, ապա նրա ապագան բավականին մշուշոտ է
Մխիթարյանն ունի տաղանդ պատասխանելու Մոուրինյուի քննադատությանը, նա պետք է ցուցադրի, որ ուժեղ բնավորության տեր է: