478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Միշել Պլատինին ՖԻՖԱ-ի լավ նախագահ կդառնա, համոզված է Յոզեֆ Բլատերը
17:05
17 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գործող նախագահ Յոզեֆ Բլատերը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայի միության (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինիին իրեն արժանի հաջորդ է համարում, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը՝ հղում անելով France Football-ին:

Բլատերի խոսքերով, ում լիազորությունների ժամկետը լրանում է 2015 թ.-ին, ֆրանսիացին արժանի կերպով կկատարի համաշխարհային ֆուտբոլում գլխավոր կազմակերպության ղեկավարի պարտականությունները:

«Միշել Պլատինին պատրաստ է (զբաղեցնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը), եթե նա դա ցանկանա: Դեռևս նա խուսափում է պատասխանից՝ հայտարարելով, որ «դեռ չգիտի», սակայն իր ներսում նա ձգտում է դրան», - ասել է 75-ամյա շվեյցարացին, ով չորրորդ անգամ վերընտրվել է այդ պաշտոնում նախորդ տարվա հունիսին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բլատերը, որի վրա նախորդ տարվա ընթացքում քննադատությունների շարան էր թափվել կոռուպցիոն սկանդալների պատճառով, հաստատել է, որ կհեռանա պաշտոնից 3,5 տարուց:

«Որևէ պահի հարկավոր է կանգ առնել: Ես փորձում եմ աշխատել մինչև 2015 թվականը: Մոտենում եմ նախագահական ժամկետի ավարտին, սակայն ցանկանում եմ ազդել ՖԻՖԱ-ի ղեկավարության ապագայի վրա», - նշել է Բլատերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:05
16 Օգոստոսի 2017
Սենթ Լուիս.Արոնյան–Գաստարով` ոչ–ոքի. Արոնյանը կիսում է 2-5–րդ տեղերը
Օգոստոսի 15-ին անցկացվել են նաև մրցաշարի 5-6-րդ տուրերը:
17:24
15 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում
Մխիթարյանը 9.1 գնահատականով ճանաչվել Պրեմիեր Լգայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը։
19:53
14 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանն ուժերը կչափի լեգենդար Գարի Կասպարովի հետ
Երկուշաբթի Սենթ Լուիսում մեկնարկում է Grand Chess Tour շախմատային մրցաշարի չորրորդ տուրը։
16:54
13 Օգոստոսի 2017
«Անժի»-ի գլխավոր մարզիչ Գրիգորյանը հրաժարական է տվել
«Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է հրաժարականի մասին:
11:01
13 Օգոստոսի 2017
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակն է տոնել ԱԱ-2019-ի ընտրական մրցաշարում
Հայաստանի թիմը 4-րդ տուրից հետո 7 միավորով գլխավորում է A խումբը:
10:58
12 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը պարտվել է Սինքֆիլդի գավաթի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց թողեց Սինքֆիլդի գավաթի հաղթող դառնալու հնարավորությունը:
18:46
11 Օգոստոսի 2017
Միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նվաճել են ոսկին ու արծաթը
Մրցաշարի 143 մասնակիցներից  միայն Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանն են վաստակել 7․5-ական միավոր:
12:39
11 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը հայտնել է առաջիկա հարսանիքի ամսաթիվն ու վայրը (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել chess.com–ին։
20:18
10 Օգոստոսի 2017
ՄՅՈւ-ն ցանկանում է նոր պայմանագիր կնքել Իբրահիմովիչի հետ
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է նոր պայմանագիր կնքել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:
15:14
10 Օգոստոսի 2017
ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը
Նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը:
12:59
10 Օգոստոսի 2017
Sinquefield Cup. Արոնյանը հաղթել է Նակամուրային
Յոթ տուրերից հետո հայազգի գրոսմայստերը  4.5 միավորով բաժանում է առաջին տեղը:
11:14
10 Օգոստոսի 2017
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը պարտվեց ԱԱ 2019թ. ընտրական երրորդ տուրում
A խմբում Հայաստանն ու Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականներն այժմ առաջատարներն են