480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+31
Եղանակը Երևանում
Հայ
«Բարսելոնան» ցանկանում է Վիլյային նվիրել Աշխարհի ակումբային առաջնության հաղթանակը. Ինիեստա
20:08
15 Դեկտեմբերի 2011

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հույս ունեն վնասվածք ստացած Դավիթ Վիլյային նվիրել Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ տարած հաղթանակը, Twitter-ի միկրոբլոգում տեղեկացրել է «կապտանռնագույների» կիսապաշտպան Անդրես Ինիեստան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հինգշաբթի Ճապոնիայում կայացած առաջնության կիսաեզրափակչում «Բարսելոնան» 4:0 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել Քաթարը ներկայացնող «Ալ-Սադ» ակումբին: Վիլյան հանդիպման 36-րդ րոպեին կոտրել է ազդրոսկրը: Նախնական գնահատականների համաձայն՝ 30-ամյա հարձակվողի վերականգնման համար կես տարի կպահանջվի: Դեկտեմբերի 18-ին կայանալիք Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «Բարսելոնան» ուժերը կչափի Բրազիլիայի «Սանտոսի» հետ:

«Մենք դուրս եկանք եզրափակիչ, սակայն այս հաղթանակը դառը համ ունի: Դավիթ մենք քեզ հետ ենք, ցանկանում եմ, որպեսզի մենք կարողանանք քեզ նվիրել այս տիտղոսը», - Twitter-ում գրել է Ինիեստան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։
11:25
17 Հունիսի 2017
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Գուրգեն առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ։