480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Կամերունի ֆուտբոլի հավաքականի կապիտան Էտո’Օ-ն որակազրկվել է յոթ խաղի համար. ԶԼՄ
14:41
14 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կամերունի ֆուտբոլի հավաքականի կապիտան և Մախաչկալայի «Անժիի» հարձակվող Սամյուել Էտո’Օ-ն յոթ խաղերի համար հեռացվել է ազգային թիմից, հայտնում է supersport.com պորտալը՝ հղում անելով Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի (FCF) աղբյուրին:

FCF-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել երկուշաբթի անցած լսումներից հետո: Կոշտ պատժամիջոցը պայմանավորված է բոյկոտից հետո, որի մասին հայտարարել է Էտո’Օ-ն նոյեմբերի կեսերին՝ հրաժարվելով մասնակցել Անգոլայի հետ ընկերական խաղին: Բացի Էտո’Օ-ից, կարգապահական պատժամիջոցների են ենթարկվել հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Էյոնգ Էնոն (4 խաղ) և անգլիական «Թոթենհեմի» պաշտպան Բենուա Ասու-Էկոտոն (3 խաղ), հաղորդում է supersport.com-ը:

Էնոն և Էտո’Օ-ն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ իրենք չեն ստացել իրենց ազգային ֆեդերացիայի կողմից Մարոկոյում նոյեմբերի 11-13-ն անցկացված LG Cup-ում հաղթանակի համար խոստացված բոնուսները: Մինչդեռ Ասու-Էկոտոն պատժվել է Մարոկոյի մրցաշարին մասնակցելուց հրաժարվելու համար:

Կամերունի հավաքականը չորեքշաբթի ընկերական հանդիպում կանցկացնի Անգոլայի հետ: Խաղի մասնակիցների ցուցակում, որը հրապարակվել է ֆեդերացիայի պաշտոնական կայքում, վերոնշյալ ֆուտբոլիստների անունները չկան: Տվյալ պահին կամերունյան հավաքականի խաղացանկում գրանցված է 5 խաղ՝ Անգոլայի, Գվինեա-Բիսաուի (երկու անգամ), Կոնգոյի և Լիբիայի հավաքականների հետ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:32
26 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկով. բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ ազգին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը նշել է, որ իր բոլոր հաղթանակները միշտ նվիրում է հայ ազգին:
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։