486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության ընտրաշրջանի երկրորդ փուլում
19:59
29 Նոյեմբերի 2011

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2012 թ. առաջնության էլիտ ռաունդում ուժերը կչափի իտալացիների, իսպանացիների և բելգիացիների հետ, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Առաջնությունը տեղի կունենա Իտալիայում 2012 թ.-ի մայիսի 23-28-ը:
Հայ ֆուտբոլիստները էլիտ ռաունդի ուղեգիր են նվաճել հոկտեմբերի 26-ին նվազագույն հաշվով Անդորայի հավաքականին պարտության մատնելուց հետո:
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 26-ին սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտության մատնեց Անդորայի հավաքականին՝ նման կերպով էլիտ ռաունդի ուղեգիր ապահովելով:
2012-2013թթ. մրցաշրջանի Եվրոպայի մինչև 19 և 17 տարեկանների առաջնությունների առաջին որակավորման փուլի, ինչպես նաև մինչև 19 տարեկանների Եվրոպայի ընթացիկ առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը տեղի է ունեցել երեքշաբթի ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում:

2012-2013թթ. Եվրոպայի առաջնության առաջին որակավորման փուլում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հայտնվեց 9-րդ խմբում, որտեղ կմրցի Շոտլանդիայի, Շվեյցարիայի և Ռումինիայի թիմերի հետ: Մրցաշարը կանցկացվի Շոտլանդիայում 2012թ. հոկտեմբերի 9-ից 14-ը:
Մինչև 17 տարեկան հայ ֆուտբոլիստները սեպտեմբերի 25-30-ը Սերբիայում ուժերը կչափեն բելառուսների, մոլդովացիների և սերբերի հետ 2012-2013 թթ.-ի Եվրոպայի առաջնության առաջին որակավորման փուլի առաջին խմբում:

Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է երեք փուլով՝ ընտրական, էլիտ և եզրափակիչ:
Էլիտ ռաունդը կանցկացվի 2012 թ.-ի գարնանը, որի շրջանակներում հանդես կգա 25 թիմ, որոնք կանցնեն ընտրական փուլ և ամենաբարձր վարկանիշ ունեցող երեք հավաքականները:
Այս թիմերը կկազմեն յոթ մինի-մրցաշար՝ յուրաքանչյուրում չորսական մասնակից: Խմբերի յոթ հաղթողները եզրափակիչ փուլում կմիանան տերերին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Փետրվարի 2017
Մարկ Լոուրենսոնը Մխիթարյանի փոխանցումը համաշխարհային մակարդակի փոխանցում է անվանել
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը «Բլեքբերնի» հետ խաղում:
12:28
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Բլեքբերնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» նախօրեին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»:
00:57
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
18:58
19 Փետրվարի 2017
Լևոն Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին
ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը մեկնարկել է փետրվարի 18-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում:
15:19
19 Փետրվարի 2017
Մատա. Միկին արտակարգ խաղացող է, նա ամեն ինչ հեշտ է դարձնում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան բարձր է գնահատել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանին:
20:45
18 Փետրվարի 2017
Զլատան Իբրահիմովիչն իրեն համեմատել է Ինդիանա Ջոնսի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համեմատել է իրեն ֆիլմերի հերոս Ինդիանա Ջոնսի հետ:
13:09
18 Փետրվարի 2017
Յանա Եգորյան. hուսամ՝ չենք հանդիպի հարցազրույց վերցնող լրագրողի հետ, այլապես՝ սուսերս կարող է կեղտոտվել
Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր Instagram-ում անդրադարձել է eg.ru-ին տված հարցազրույցի որոշ հատվածների:
13:33
17 Փետրվարի 2017
Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյան. թքած ունեմ, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներ կան
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը հայտարարել է, որ չի կենտրոնանում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրների վրա։
15:20
16 Փետրվարի 2017
Ալեքսիս Օհանյանի «աստղային» հարսնացուն նկարահանվել է անկեղծ ֆոտոշարքում
Սերենա Ուիլյամսը, նկարահանվել է Sports Illustrated–ի հատուկ թողարկման անկեղծ ֆոտոշարքում:
20:31
14 Փետրվարի 2017
Nike-ը ներկայացրել է Յանա Եգորյանի հաջողության պատմությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Nike աշխարհահռչակ ապրանքանիշը ներկայացրել է սուսերամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանի հաջողության պատմությունը։
19:14
13 Փետրվարի 2017
Մխիթարյան. ես փորձում եմ օրինակ դառնալ Հայաստանի համար
Հայաստանի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել BBC-ին:
15:18
13 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը շփվել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ամսագրի ընթերցողների հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շփվել է ակումբի Inside United պաշտոնական ամսագրի ընթերցողների հետ։