480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Դոխոյանը կարող է Ռուսաստանի հավաքականի շախմատիստներին վերադարձնել երբեմնի փառքը. փորձագետ
19:50
22 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շախմատի Ռուսաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Դոխոյանը, ով առաջիկայում պետք է գլխավորի տղամարդկանց թիմը, ունի բոլոր անհրաժեշտ որակները, որպեսզի ռուսներին վերադարձնի երբեմնի փառքը, «Р-Սպորտ» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի շախմատային հավաքականների գլխավոր մարզիչ Եվգենի Բարեևը:

Ռուսական շախմատային ֆեդերացիայի (ՌՇՖ)  կառավարման նախագահ Իլյա Լևիտովը երեքշաբթի «Р-Սպորտ»-ին հայտնել է, որ Դոխոյանը «99 տոկոսով կգլխավորի տղամարդկանց հավաքականը»: Ռուսաստանի կանանց հավաքականը Դոխոյանի ղեկավարությամբ նոյեմբերին խոշոր տարբերությամբ հաղթանակ է տարել Հունաստանում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ, այն դեպքում, երբ տղամարդիկ, ովքեր նախամեկնարկային ամենաբարձր վարկանիշն ունեին, զբաղեցրեցին հինգրերորդ տեղը: Իսկ հուլիսին տղամարդկանց թիմը ձախողվեց Չինաստանում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ՝ մրցաշարն ավարտելով չորրորդ տեղում:

«Յուրի Դոխոյանը բոլոր անհրաժեշտ տվյալներն ունի, որպեսզի բարձր կարգի խաղացողներից թիմ ստեղծի, որն արդեն առաջիկայում ունակ կլինի վերադառնալ շախմատային գագաթ»,- հեռախոսով ասել է Բարեևը: -Եվ ես՝ որպես Ռուսաստանի բոլոր շախմատային հավաքականների գլխավոր մարզիչ, վստահ եմ, որ նա ունակ է դրան: Մասնագետը, ով ավելի վաղ աշխատում էր Գարի Կասպարովի հետ, իսկ վերջին շրջանում կանանց թիմին ամենախոշոր մրցաշարերում հաղթանակներ էր բերում, շատ բաների է ընդունակ»:

Միաժամանակ Բարեևն ընդգծել է, որ «Յուրիին թիմ կառուցելու ուղղությամբ դժվար ճանապարհ է սպասվում»:

«Կընդունե՞ն նրան տիտղոսակիր շախմատիստները: Չգիտեմ, բայց նա, ով չի ընդունի, ակնհայտորեն մեծ հաճույքով կխաղա անհատական մրցաշարերում: Մեզ մոտ երկրում բավական ուժեղ շախմատիստներ կան, ովքեր կմոռանան անձնական հավակնությունների մասին և հանդես կգան Ռուսաստանի թիմի կազմում»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը:

Խոսելով կանանց թիմի ապագա մարզչի մասին՝ Բարեևը նշել է. «Ես նրան (Դոխոյանին) խնդրեցի ցանկություն հայտնել ապագա մասնագետի վերաբերյալ, ով կկարողանա պահպանել ինչպես թիմի անընդհատությունը, այնպես էլ կոլեկտիվի մթնոլորտը»: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։
11:25
17 Հունիսի 2017
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Գուրգեն առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ։