482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+20
Եղանակը Երևանում
Հայ
Միխայիլ Տալի շախմատի հուշամրցաշարում ակնհայտ ֆավորիտ չկա. փորձագետ
19:26
15 Նոյեմբերի 2011

Միխայիլ Տալի աշխարհի ութերորդ առաջնության VI հուշամրցաշարի մասնակիցների աստղային կազմը թույլ չի տալիս մասնակիցներից որևէ մեկին Մոսկվայի մրցաշարի ակնհայտ ֆավորիտ անվանել, «Р-սպորտ» գործակալությանը ասել է Մոսկվայի Շախմատի ֆեդերացիայի (ՄՇՖ) փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր Սերգեյ Սմագինը:

Լեգենդար շախմատիստի հուշամրցաշարը կանցկացվի նոյեմբերի 16-25-ը Մոսկվայոմ: Մրցաշարին կմասնակցեն՝ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կառլսենը, Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Վասիլի Իվանչուկը, Խիկարու Նակամուրան, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը, Յան Նեպոմնյաշչին:

«Դժվար է ասել, թե շախմատիստներից ով է մրցաշարի ֆավորիտը, քանի որ այժմ դժվար է դատել, թե ինչ մարզավիճակում է գտնվում խաղացողներից յուրաքանչյուրը,- հեռախոսով ասել է Սմագինը: -Որ ազգանունն էլ նշես, մրցաշարի հաղթողի հավակնորդ է: Ենթադրում եմ, որ գրեթե յուրաքանչյուր մասնակից՝ որոշակի պայմաններում, կարող է հաղթել մրցույթը, ակնհայտ ֆավորիտ այստեղ չկա»:

Գործակալության թղթակիցը նշել է, որ վերջին մրցաշարներից ելնելով՝ «մի քանի շախմատիստներ լավ մարզավիճակում են գտնվում: «Նրանք  են և Լևոն Արոնյանը, և Վլադիմիր Կրամնիկը, և վերջին առաջնության վերջին փուլերում լավ հանդես եկած Սերգեյ Կարյակինը,- ավելացրել է ՄՇՖ փոխնախագահը: -Ի դեպ, բացառված չէ, որ Հունաստանի (Եվրոպայի առաջնության)  մրցաշարի հաջող ավարտից հետո Արոնյանն ու Կարյակինը կարող են առաջ ընթանալ և վստահորեն անցնել տարածության առաջին մեկ երրորդը»:

«Քանի որ Հունաստանից հետո ընդմիջումն աննշան է եղել, և հաղթական եռանդը երկու շախմատիսների մոտից ոչ մի տեղ չի հեռացել,- կարծում է մասնագետը: -Սակայն հնարավոր հաղթողների մասին առավել մանրամասն հնարավոր կլինի խոսել մեկնարկային փուլերից հետո»:

Նախկինում Միխայիլ Տալի հուշամրցաշարի կրկնակի հաղթող են ճանաչվել Կրամնիկն ու Արոնյանը (2007 և 2009 թվականներին): 2006թ.-ին հայ գրոսմայստերը հունգարացի Պետեր Լեկոյի և ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ կիսեց առաջին-երրորդ տեղերը, իսկ 2010թ.-ին՝ Կարյակինի և ադրբեջանցի Շահրիար Մահմեդյարովի հետ: 2008թ.-ին մրցաշարի հաղթող ճանաչվեց Իվանչուկը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:39
23 Մայիսի 2017
Գեղասահքի բաց առաջնությունն է մեկնարկել Հայաստանում
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում նախօրեին մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը:
18:17
22 Մայիսի 2017
Հայ բազկամարտիկները մեդալների ողջ տեսականին են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։
13:28
22 Մայիսի 2017
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին:
11:45
21 Մայիսի 2017
Մխիթարյան. ոչ միայն ցանկանում ենք, այլ պետք է հաղթենք Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է «Sky Sports»-ին:
15:30
20 Մայիսի 2017
Հայաստան – Սենթ Քիթս և Նևիս հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Հայաստանի և Սենթ Քիթս և Նևիսի հավաքականների ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են:
12:43
20 Մայիսի 2017
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին, քանի որ դրանց վրա հայտնվել են սև հետքեր և ժանգ։
10:51
20 Մայիսի 2017
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն` պարտության մատնելով ադրբեջանցի մարզիկին
Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:
11:23
19 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «կարիճի» համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «ՄՅու»–ում խաղաշրջանի լավագույն գոլի համար։
10:50
16 Մայիսի 2017
3 հայ հարձակվողներ հրավիրվել են ՌԴ հոկեյի հավաքական
Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականի մարզչական թիմը Վալերի Բրագինի ղեկավարությամբ կողմնորշվել է Սոչիի հավաքի մասնակիցների վերաբերյալ:
12:54
15 Մայիսի 2017
Համացանցում հայտնվել է ըմբիշ Միհրան Հարությունյանի պաշտոնական պրոմո–տեսանյութը
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիո–2016–ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հրապարակել է իր նոր պաշտոնական պրոմո–տեսանյութը։
13:37
14 Մայիսի 2017
Լինգարդը ՄՅՈւ-ի ամենաուրախ խաղացող է համարում Մխիթարյանին, Հենրիխը համակարծիք է նրա հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄՅՈւ–ի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Ջեսի Լինգարդն ու Անդեր Էրերան հյուրընկալվել են «Everything, but football» հաղորդաշարին:
14:07
13 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպա լիգայի շաբաթվա թիմում
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպա լիգայի շաբաթվա թիմը՝ կիսաեզրափակիչ պատասխան խաղերի արդյունքներով: