481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Նայդիչի հետ Եվրոպայի առաջնության եզրափակիչ տուրում
17:26
11 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ուրբաթ սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Գերմանիայի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի հետ  հունական Պորտո Կարաս հանգստավայրում անցկացվող Եվրոպայի շախմատի թիմային առաջնության վերջին՝ իններորդ տուրում:

Մյուս երեք խաղատախտակների վրա խաղը շարունակվում է՝ Սերգեյ Մովսիսյանը պայքարում է Գեորգ Մայերի, Դանիել Ֆրիդմանը՝ Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանը՝ Յան Գուստավսոնի հետ:

Մրցաշարային աղյուսակն այս պահին գլխավորում է Հայաստանը՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով Գերմանիայի թիմից:

Այսպիսով, հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կդառնա շախմատի պատմության մեջ միակը, որը մեկ տարվա ընթացքում հաղթել է և աշխարհի, և Եվրոպայի առաջնությունում:

Եվրոպայի թիմային առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 2-ին: Կանանց և տղամարդկանց մրցաշարերն անցկացվում են շվեյցարական 9-տուրանոց համակարգով, բոլոր թիմերի կազմերում են 4 հիմնական խաղացողներ և մեկ պահուստային: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38 թիմ, կանանց մրցաշարին՝ 28: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:22
19 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
17:55
19 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կոմիտասում` 3 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
16 Հոկտեմբերի 2017
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Աշխարհի առաջնությունում
Առաջնության շրջանակում հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ են ունեցել՝ նվաճելով 8 մեդալ։
18:04
16 Հոկտեմբերի 2017
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
16:24
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը կտրուկ իջել է FIFA–ի վարկանիշում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միանգամից յոթ դիրքով իջել է երկուշաբթի հրապարակված FIFA–ի նոր վարկանիշում:
12:25
15 Հոկտեմբերի 2017
Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը` վետերանների աշխարհի չեմպիոն
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթանում է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
00:29
15 Հոկտեմբերի 2017
Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։
16:23
13 Հոկտեմբերի 2017
Մերոնք նորից Բաքու են մեկնում. այս անգամ մարզական նպատակներով
Հայերը նորից Բաքու են մեկնում։
13:22
12 Հոկտեմբերի 2017
«Արսենալի» նախկին պաշտպանը բացատրել է Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը
Նայջել Ուինթերբերնը Հենրիխ Մխիթարյանին անվանել է ֆենոմենալ ֆուտբոլիստ
13:14
11 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Աշխարհի առաջնությունը բաց թողած խորհրդանշական հավաքականում
Sports.ru–ն կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ներառել է այն հայտնի ֆուտբոլիստներին, ովքեր բաց կթողնեն Աշխարհի առաջնությունը։
14:19
10 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք մի կորցրեք հավատը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Facebook–ի իր էջում կոչ է արել երբեք չկորցնել հավատը։
22:18
05 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց սեփական հարկի տակ (ՎԻԴԵՈ)
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն իր հարկի տակ հանդիպեց Լեհաստանի հավաքականի հետ: