480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Անգլիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Կապելլոն խոստացել է Ռունիին հայտավորել Եվրոպայի 2012 թ.-ի առաջնության հանդիպումներում
14:59
04 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անգլիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելլոն հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հարձակվող Ուեյն Ռունիի հետ, որպեսզի հավաստիացնի նրան, որ ֆուտբոլիստը, ով ստիպված է բաց թողել Եվրո-2012-ի շրջանակներում անցկացվող երեք մեկնարկային խաղերը, կհայտավորվի ազգային թիմում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով The Telegraph-ին:

Ռունին հեռացվել էր դաշտից Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Մոնտենեգրոյի հետ հանդիպման ժամանակ Միոդրագա Ջուդովիչի դեմ կոպիտ խաղ ցուցադրելու պատճառով: ՈՒԵՖԱ-ն որոշում է ընդունել երեք պաշտոնական հանդիպումով որակազրկել ֆուտբոլիստին: Այսպիսով Ռունին չի կարող մասնակցել Եվրո-2012-ի եզրափակիչ մասի խմբային փուլի բոլոր հանդիպումներին:

Ըստ The Telegraph-ի՝ Կապելլոն հանդիպել է հարձակվողի հետ Քարինգթոնում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի մարզչական բազայում և տեղեկացրել նրան, որ չնայած որակազրկմանը, կհայտավորի խաղացողին Եվրոպայի առաջնության 23 մասնակիցների կազմում: Սակայն Ռունին չի մասնակցի Անգլիայի հավաքականի առաջիկա երկու ընկերական հանդիպումներին, որոնք կանցկացվեն Իսպանիայի և Շվեյցարիայի հավաքականների հետ:

«Ես ցանկանում եմ մասնակցել Եվրոպայի առաջնությանը, ցանկանում եմ լինել թիմի մի մասը: Սակայն կհասկանամ Կապելլոյին, եթե նա հավաքականի կազմում հայտավորի միայն նրանց, ովքեր կարող են մասնակցել հավաքականի բոլոր խաղերին: Ակնհայտ է, որ որակազրկումը իմ մեղքն է, ես դժգոհելու որևէ առիթ չունեմ», - ավել վաղ հայտարարել է Ռունին:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Լեհաստանում և Ուկրաինայում 2012 թ.-ի հունիսի 8-ից հուլիսի 1-ը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:32
26 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկով. բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ ազգին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը նշել է, որ իր բոլոր հաղթանակները միշտ նվիրում է հայ ազգին:
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։