478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
Առաջիկա վիրահատության լրջության աստիճանը նախկին ֆուտբոլիստ Միքայելյանը կիմանա դեկտեմբերի 2-ին
18:51
03 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի և Սամարայի «Կռիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբի նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանը ևս երկու բուժհետազոտություն կանցնի, որոնցից երկրորդը նախատեսված է դեկտեմբերի 2-ին, դրանից հետո միայն բժիշկները կորոշեն՝ արդյո՞ք նրան սրտի փոխպատվաստում կպահանջվի, «Р-Спорт» գործակալությանը տեղեկացրել է նախկին ֆուտբոլիստը:

Սեպտեմբերի վերջին Միքայելյանի մոտ բժիշկները դիլատացիոն կարդիոմիոպատիա (սրտի ակտիվության եռակի նվազում) ախտորոշեցին: Վիրահատության համար պահանջվող  միջոցները հավաքելու հարցում օգնություն ցուցաբերեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու «Կռիլյա Սովետովի» ղեկավարները: Հինգշաբթի Միքայելյանն այցելել է Բակուլևի անվան կենտրոն, որտեղ անցել է առաջին նախավիրահատական զննումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եվս երկու հետազոտություն է սպասվում, որոնցից հետո 80-90 տոկոսով պարզ կդառնա, թե ինչ վիրահատություն է պահանջվում: Երկրորդ հետազոտությունը նախատեսված է հաջորդ չորեքշաբթի, իսկ վերջինը՝ դեկտեմբերի 2-ին», - հեռախոսով տեղեկացրել է Միքայելյանը «Р-Спорт»-ի թղթակցին՝ նշելով, որ հնարավոր չէ արագացնել հետազոտության գործընթացը: «Շատ մեծ հերթ կա», - պարզաբանել է նա:

Նախկին ֆուտբոլիստը նաև հայտարարել է, որ «ժամանակ կա», և մինչ բժիշկների վերջնական վճիռը ինքը դեղորայքի միջոցով կարող է օժանդակել սրտի աշխատանքին: «Ինձ ևս մեկ դեղ են նշանակել», - տեղեկացրել է Միքայելյանը:

Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ հետազոտության վերջնական արդյունքները հնարավոր է ստանալ կամ հենց դեկտեմբերի 2-ին կամ հաջորդ երկու օրվա ընթացքում: Ավելի վաղ Միքայելյանը հույս է հայտնել, որ նրան կհաջողվի խուսափել սրտի փոխպատվաստումից, քանի որ այդ վիրահատությունը բավականին թանկ արժե: «Ես, երևի, նման գումար երբեք չեմ կարող հավաքել», - այն ժամանակ ասել է նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
23 Հուլիսի 2017
Հայ ձյուդոիստը` Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում են 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։
15:15
12 Հուլիսի 2017
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է վճռորոշ մենամարտի (ՎԻԴԵՈ)
Արթուր Աբրահամը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտի։
20:30
11 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» թարմացնում է կազմը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոփոխություններ են սպասվում։