481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ի վիճակի է պայքարելու ԱԱ-2014-ի ուղեգրի համար. Մինասյան
14:41
18 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ի վիճակի է պայքարելու 2014 թվականի աշխարհի առաջնության ուղեգրրի համար, երեքշաբթի լրագրողներին հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի ուժեղագույն խմբերից մեկում: Վիճակահանության արդյունքներով, B խմբում Հայաստանի հակառակորդներն են Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականները:  

«Մենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի հետ առայժմ չենք քննարկել հավաքականի անելիքները 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում: Այս խնդիրներն իմ առջև դնում է Ֆեդերացիան, բայց իմ կարծիքով, մեր թիմն ի վիճակի է պայքարելու ուղեգրի համար»,- ասաց Մինասյանը:

Խոսելով այն խմբի մասին, որում հայտնվել է Հայաստանը 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարում, Մինասյանը նշեց, որ այս խումբը միանշանակ ավելի ուժեղ է, քան այն, որում հայկական թիմը հանդես է եկել Եվրո-2012-ում:

«Եթե խոսենք վիճակագրության չոր լեզվով, ապա Դանիայի և Իտալիայի հավաքականները հայտնվել են անմիջականորեն Եվրո-2012-ում, իսկ Չեխիայի հավաքականն անցումային խաղերին մասնակցելու գերազանց հնարավորություններ ունի: Այսինքն, ստացվում է, որ ավելի մեծ հավանականությամբ մեր խմբի միանգամից երեք թիմեր կմասնակցեն Եվրո-2012-ի եզրափակիչ փուլին»,- ասաց Մինասյանը:
Ըստ նրա, գոյություն ունի նաև մյուս կողմը: «Ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես և ինչ ձևով այդ թիմերը կմոտենան ԱԱ-2014-ի ընտրական փուլին»,- նշեց հայկական հավաքականի մարզիչը:

«Վերցնենք, օրինակ, Սլովակիայի հավաքականը, որը գերազանց խաղաց 2010 թվականի աշխարհի առաջնությունում, բայց չկարողացավ իրեն դրսևորել Եվրո-2012-ի ընտրական փուլում»,- նշեց Մինասյանը:

Սակայն, նրա խոսքով, առաջին հայացքից Հայաստանի հավաքականը շատ լուրջ խմբում է հայտնվել:
«Չի կարելի մոռանալ նաև Բուլղարիայի և Մալթայի հավաքականների մասին: Հատկապես Մալթայի հավաքականն աչքի է ընկնում շատ մեծ առաջընթացով, և այդ թիմը որևէ կերպ չի կարելի համեմատել Անդորրայի հավաքականի հետ»,- ավելացրեց Մինասյանը:
Նա միաժամանակ նկատեց, որ Հայաստանի հավաքականը նույնպես տեղում չի կանգնի, և, «հնարավոր է, դժվար խմբում հայտնվելը մեզ համար դրական գործոն դառնա»: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
16 Հոկտեմբերի 2017
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Աշխարհի առաջնությունում
Առաջնության շրջանակում հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ են ունեցել՝ նվաճելով 8 մեդալ։
18:04
16 Հոկտեմբերի 2017
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
16:24
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը կտրուկ իջել է FIFA–ի վարկանիշում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միանգամից յոթ դիրքով իջել է երկուշաբթի հրապարակված FIFA–ի նոր վարկանիշում:
12:25
15 Հոկտեմբերի 2017
Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը` վետերանների աշխարհի չեմպիոն
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթանում է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
00:29
15 Հոկտեմբերի 2017
Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։
16:23
13 Հոկտեմբերի 2017
Մերոնք նորից Բաքու են մեկնում. այս անգամ մարզական նպատակներով
Հայերը նորից Բաքու են մեկնում։
13:22
12 Հոկտեմբերի 2017
«Արսենալի» նախկին պաշտպանը բացատրել է Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը
Նայջել Ուինթերբերնը Հենրիխ Մխիթարյանին անվանել է ֆենոմենալ ֆուտբոլիստ
13:14
11 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Աշխարհի առաջնությունը բաց թողած խորհրդանշական հավաքականում
Sports.ru–ն կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ներառել է այն հայտնի ֆուտբոլիստներին, ովքեր բաց կթողնեն Աշխարհի առաջնությունը։
14:19
10 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք մի կորցրեք հավատը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Facebook–ի իր էջում կոչ է արել երբեք չկորցնել հավատը։
22:18
05 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց սեփական հարկի տակ (ՎԻԴԵՈ)
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն իր հարկի տակ հանդիպեց Լեհաստանի հավաքականի հետ:
21:33
04 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. ես միշտ ամբողջովին տրվում եմ խաղին և ամեն ինչ անում եմ թիմին օգնելու համար
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է հայ որոշ երկրպագուների կշտամբանքները` թիմում իր խաղի վերաբերյալ:

13:01
04 Հոկտեմբերի 2017
1000-ից ավել լեհ երկրպագու է գալու Երևան Հայաստան–Լեհաստան խաղին
Լեհաստանից ազգային հավաքականի առաջիկա հանդիպմանը գալու է 1000-ից ավել լեհ երկրպագու: