486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԲԿՄԱ-ն չի հրաժարվում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու նպատակից. Ալդոնին
13:46
17 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԲԿՄԱ-ն, չնայած Չեմպիոնների լիգայում անհաջող մեկնարկին և Ռուսաստանի առաջնությունում գրանցած թույլ արդյունքներին, շարունակում է հավատալ եվրոգավաթի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությանը, հայտարարել է բանակայինների կիսապաշտպան Եվգենի Ալդոնինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ շրջանի Ռուսաստանի ԲԿՄԱ-ի և Թուրքիայի «Տրաբզոնսպորի» միջև հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի «Լուժնիկի» մարզական արենայում:

«Բոլորը հասկանում են, որ մենք գտնվում ենք բարդ իրավիճակում, ունենք վնասվածքներ ստացած շատ ֆուտբոլիստներ, թիմում էմոցիոնալ լարվածություն է տիրում: Սակայն ոչ ոք չի հանձնվում, և մենք հասնելու ենք թիմի առջև դրված նպատակներին, այն է՝ դուրս գալ մրցաշարի փլեյ-օֆֆ: Դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները», - ասել է Ալդոնինը խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:  

Ֆուտբոլիստը նշել է, որ երկրի առաջնության շրջանակներում «Թերեք» թիմի հետ տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ բաց թողած հաղթանակից հետո թիմն այդքան էլ լավ հոգեվիճակում չէ: «Նման հանդիպումները դժվար են մոռացվում, սակայն մեր առջև լուրջ խնդիր է դրված՝ հաղթել Չեմպիոնների լիգայի հանդիպման ժամանակ: Այս հանդիպման արդյունքում գրանցած հաղթանակը թույլ կտա մեզ բարձրացնել տրամադրությունը, ամեն ինչ մեր ձեռքում է», - նշել է նա:

Երկու փուլերից հետո «Տրաբզոնսպորը» չորս միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: ԲԿՄԱ-ն մեկ միավորով եզրափակում է չորս թիմից բաղկացած աղյուսակը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:18
26 Փետրվարի 2017
Մխիթարյանը դարձել է Անգլիայի Լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նվաճել է իր առաջին տիտղոսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
17:31
26 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել բրիտանական դպրոցի աշակերտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել տարրական դպրոցի աշակերտ Ռայդերին:
14:01
26 Փետրվարի 2017
Կառլեն Մկրտչյանը հեռանում է «Անժիից»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն այլևս «Անժիում» չի խաղա:
12:45
26 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի եզրափակչում է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը եզրափակչի ուղեգիր է նվաճել:
18:14
25 Փետրվարի 2017
Մարտիկ Ասատրյանին հեռացրել են Fight Nights-ից Արցախի դրոշի համար
Ռուսաստանի Fight Nights Global կազմակերպությունն իրազեկել է  հայ մարտիկ Վարդան Ասատրյանին պայմանագրի լուծարման մասին:
15:30
25 Փետրվարի 2017
Փոլ Պոգբան հայերեն է խոսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է կարճ տեսանյութ Փոլ Պոգբայի մասնակցությամբ:
09:57
25 Փետրվարի 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:
21:10
24 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ ապահովեց Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Թաիլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
19:39
24 Փետրվարի 2017
Մոուրինյուն հաստատել է. Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչը
Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» հետ խաղը։
17:25
24 Փետրվարի 2017
ՄՅՈւ–ն հետևել է Մխիթարյանին մինչև նրա «Բորուսիա» տեղափոխվելը
ՄՅՈւ–ի գլխավոր մարզչի նախկին օգնականը նշել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը դիտարկել է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը դեռ այն ժամանակ, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»։
14:58
24 Փետրվարի 2017
Քեթլին Չուքագյան. ես կհաղթեմ և կծածանեմ հայկական դրոշը
Նյու Ջերսիի հայկական ընտանիքում ծնված Քեթլին Չուքագյանը մարզական աշխարհում ավելի հայտնի է որպես «շիկահեր մարտիկ»։
13:17
24 Փետրվարի 2017
«Քյոլնի» «Նոր Մխիթարյանը» գնահատում է երկաթյա կարգուկանոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վունդերկինդը Գերմանիայից և արդեն «նոր Մխիթարյանը»` այսպես է գերմանական express.de լրատվական պորտալը բնութագրել «Քյոլնի» 16–ամյա հարձակվող Հերման Կուրբաշյանին։