481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հավաքականի հանդիպման մրցավարին «թաղել են» Վիքիփեդիայում
12:46
13 Հոկտեմբերի 2011

Ազատ հանրագիտարանի՝ Վիքիփեդիայի էջը, որը պատմում է Իռլանդիա-Հայաստան հանդիպման իսպանացի մրցավար Իտուրալդո Գոնսալեսի մասին, խմբագրվել է, դրանում ավելացվել է նրա մահվան տարեթիվը:

Մասնավորապես Վիքիփեդիայի անգլիական վարկածում հայտնվել է «Էդուարդո Իտուրալդո Գոնսալես (ծնվել է 1967թ.-ի փետրվարի 20-ին Արանկուդիագայում, մահացել է 2011թ.-ի հոկտեմբերի 11-ին Դուբլինում (Իռլանդիա))» գրությունը:

Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստներն արտագնա խաղում 2:1 հաշվով զիջեցին իռլանդացիներին և զրկվեցին Եվրո-2012-ի եզրափակիչ դուրս գալու համար պայքարը շարունակելուց:
Խաղի 26-րդ րոպեին Գոնսալեսը դաշտից հեռացրեց հայկական հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, քանի որ նա տուգանային հրապարակի սահմաններից դուրս իբր ձեռքով խաղաց: Սակայն կրկնապատկերի ժամանակ պարզ երևում էր, որ գնդակը դարպասապահի ձեռքին չի դիպել: Ավելին, գրոհի ժամանակ իռլանդացիների հարձակվող Սայմոն Քոքսը ձեռքով խաղաց: BBC-ին տված հարցազրույցում Քոքսը խոստովանեց, որ գնդակը դիպել է իր ձեռքին:

Էջի մեկ այլ գրության մեջ նշվում է, որ «անարդար Գոնսալեսը» Իռլանդիա-Հայաստան խաղը դատում էր Եվրո-2012 որակավորման շրջանակներում, և նրա սխալների պատճառով հայկական հավաքականը զրկվել է փլեյ-օֆի խաղերին մասնակցելու իրավունքից:
Նախագծի ադմինիստրացիան արդեն ջնջել է անցանկալի գրառումները:
Ինտերնետի հայ օգտատերերն առավել սուր են արձագանքել մրցավարի գործողություններին: Մրցավարի որոշումից վրդովված երկրպագուները Facebook-ում էջ են բացել:

Խմբերից մեկին՝ We hate Iturralde Gonzales-ին միացել է շուրջ երկու հազար օգտատեր, ովքեր բուռն քննարկման են ենթարկում մրցավարությունը՝ հիմնականում անպարկեշտ արտահայտություններ օգտագործելով: Տասնյակ ծաղրանկարներ,  խայթող նկարներ ու ֆոտոշոպով պատրաստված կոլաժներ են հայտնվել ցանցում: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:35
27 Մայիսի 2017
Մխիթարյանի գոլը` շաբաթվա լավագույնների թվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենրիխ Մխիթարյանի գոլը ներառվել է շաբաթվա լավագույնների թվում։
21:01
26 Մայիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կիրականացնի առավելագույնը 4 տրանսֆեր
Ժոզե Մոուրինյուն արդեն ներկայացրել է տրանսֆերային ցուցակն ակումբի ղեկավարությանը:
20:25
26 Մայիսի 2017
Արթուր Պետրոսյանը Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական է հրավիրել 7 ֆուտբոլիստներ
Արթուր Պետրոսյանը հրապարակել է  Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները:
13:50
25 Մայիսի 2017
Ջորկաեֆը` Մխիթարյանին. «Այդ օրը դու ասացիր, որ մի օր դու նույնպես կնվաճես Գավաթը» (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Լեգենդար Յորի Ջորկաեֆը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Եվրոպա լիգայում տարած հաղթանակի առիթով:
12:49
25 Մայիսի 2017
Անդեր Էրերան գոլից առաջ Մխիթարյանին ասել է` գնա տուգանային, իսկ ինքը ապահովության համար վերադարձել է դաշտի կենտրոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը Պոգբայի և Մխիթարյանի գոլերի շնորհիվ։
12:31
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին և բոլոր հայերին
Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում Եվրոպա լիգայում իր թիմի հաղթանակից հետո:
01:44
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «ՄՅու»-ի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում:
01:14
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմություն է կերտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրոպա լիգայի գավաթի հանձնման արարողության ժամանակ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի դրոշն ուսերին։
00:50
25 Մայիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը»` Եվրոպա լիգայի գավաթակիր Պոգբայի և Մխիթարյանի շնորհիվ
«Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Եվրոպա լիգայի գավաթակիր Հենրիխ Մխիթարյանի և Փոլ Պոգբայի գոլերի շնորհիվ։
23:51
24 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ Եվրոպա լիգայի եզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄՅՈւ–ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում։
23:09
24 Մայիսի 2017
Փոլ Պոգբան բացեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» խաղի հաշիվը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փոլ Պոգբան բացեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» հանդիպման խաղի հաշիվը:
19:23
24 Մայիսի 2017
Հայաստանի գավաթի եզրափակչի ուղիղ հեռարձակում. «Փյունիկ»–«Շիրակ» (LIVE, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի գավաթի եզրափակիչն է անցկացվում Երևանի Հանրապետական մարզադաշտում։