478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Մրցավարը սխալվեց՝ դաշտից հեռացնելով Հայաստանի հավաքականի դարպասապահ Բերեզովսկուն. Սայմոն Քոքս
12:30
12 Հոկտեմբերի 2011

Իսպանացի մրցավար Ւտուրալդո Գոնսալեսը սխալվել է՝ ընտրական В խմբի Իռլանդիա-Հայաստան վճռորոշ խաղի ժամանակ խաղից հեռացնելով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, հայտարարել է իռլանդացիների հարձակվող Սայմոն Քոքսը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Խաղի 26-րդ րոպեին Գոնսալեսը դաշտից հեռացրեց հայկական հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, քանի որ նա տուգանային հրապարակի սահմաններից դուրս իբր ձեռքով խաղաց: Սակայն կրկնապատկերի ժամանակ պարզ երևում էր, որ գնդակը դարպասապահի ձեռքին չի դիպել: Ավելին, գրոհի ժամանակ իռլանդացիների հարձակվող Սայմոն Քոքսը ձեռքով խաղաց: BBC-ին տված հարցազրույցում Քոքսը խոստովանեց, որ գնդակը դիպել է իր ձեռքին:

«Չեմ կարծում, որ դարպասապահը (Բերեզովսկին) ձեռքով է խաղացել, այդ պատճառով մրցավարի որոշումը չափազանց խիստ էր», - ասել է Քոքսը: «Սակայն մենք արժանի էինք այս հաղթանակին, քանի որ խաղում էինք հերոսների նման: Սա անմոռանալի երեկո էր իռլանդական ֆուտբոլի համար»:

Իռլանդացիների գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին, արժանին մատուցելով Հայաստանի հավաքականի առաջընթացին, նշել է, որ «տրամադրվածությունը, հոգեբանական կայունությունն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը» թույլ տվեցին իր ֆուտբոլիստներին կորզել հաղթանակը՝ չնայած դժվարություններին, որոնց հանդիպեց թիմն առաջին խաղակեսում:

Հանդիպման վերջում խաղից հեռացվեց իռլանդացիների հարձակվող Քևին Դոյլը, և Գոնսալեսի այս որոշումը Տրապատոնին բավականին վրդովմունքով ընդունեց: «Լայնսմենը ասաց, որ նա արմունկով էր խաղացել: Ես դրանում համոզված չեմ: Դա Քևին Դոյլի ոճը չէ», - հայտարարել է իտալացին:

Իռլանդացիները Պորտուգալիայի, Խորվաթիայի և Չեխիայի հետ միասին  կշարունակեն պայքարը Եվրո-2012-ի եզրափակչի ուղեգրի համար: Հանդիպումների վիճակահանությունը տեղի կունենա հինգշաբթի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:32
20 Օգոստոսի 2017
Միակ նպատակն առաջինը դառնալն է, ինչին պետք է մոտենալ քայլ առ քայլ.Արոնյան (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դարձավ Grand Chess Tour-ի չորրորդ փուլի հաղթող, խոստովանել է, որ պատրաստ է քայլ առ քայլ մոտենալ առաջինը դառնալուն:
12:10
19 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում նվաճել է հաղթողի տիտղոսը (ՎԻԴԵՈ)
Մրցաշարի ավարտին Արոնյանը վաստակել էր 24,5 միավոր:
11:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը Սենթ Լուիսի բլիցի առաջին տուրից հետո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է առաջատարի դիրքը Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանից հետո։
11:41
17 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:
11:23
17 Օգոստոսի 2017
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը զիջեց շվեդներին
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց 3-րդ հորիզոնական։
11:05
16 Օգոստոսի 2017
Սենթ Լուիս.Արոնյան–Գաստարով` ոչ–ոքի. Արոնյանը կիսում է 2-5–րդ տեղերը
Օգոստոսի 15-ին անցկացվել են նաև մրցաշարի 5-6-րդ տուրերը:
17:24
15 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում
Մխիթարյանը 9.1 գնահատականով ճանաչվել Պրեմիեր Լգայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը։
19:53
14 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանն ուժերը կչափի լեգենդար Գարի Կասպարովի հետ
Երկուշաբթի Սենթ Լուիսում մեկնարկում է Grand Chess Tour շախմատային մրցաշարի չորրորդ տուրը։
16:54
13 Օգոստոսի 2017
«Անժի»-ի գլխավոր մարզիչ Գրիգորյանը հրաժարական է տվել
«Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է հրաժարականի մասին:
11:01
13 Օգոստոսի 2017
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակն է տոնել ԱԱ-2019-ի ընտրական մրցաշարում
Հայաստանի թիմը 4-րդ տուրից հետո 7 միավորով գլխավորում է A խումբը:
10:58
12 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը պարտվել է Սինքֆիլդի գավաթի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց թողեց Սինքֆիլդի գավաթի հաղթող դառնալու հնարավորությունը:
18:46
11 Օգոստոսի 2017
Միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նվաճել են ոսկին ու արծաթը
Մրցաշարի 143 մասնակիցներից  միայն Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանն են վաստակել 7․5-ական միավոր: