485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Շիրոկովը կարծում է, որ Հայաստանն արժանի է Եվրո-2012-ի ուղեգրին
12:07
10 Հոկտեմբերի 2011

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն արժանի են մասնակցելու Եվրո-2012-ի եզրափակչին, կարծում է Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովը:

Երեքշաբթի ընտրական B խմբի եզրափակիչ փուլում հայերն արտագնա խաղում ուժերը կչափեն երկրորդ տեղը զբաղեցրած Իռլանդիայի հավաքականի հետ, որից ընդամենը մեկ միավորով են հետ մնում: Եթե Հայաստանի հավաքականը կարողանա խմբում զբաղեցնել երկրորդ տեղը, ապա պատմության ընթացքում առաջին անգամ կպայքարի Եվրոպայի առաջնության եզրափակչին մասնակցելու իրավունքի համար:

«Խմբային ընտրական մրցաշարի արդյունքում երկրորդ տեղում կցանկանայի տեսնել Հայաստանի հավաքականին, քանի որ Ռոմա Բերեզովսկին իմ գործընկերն է եղել (Հայաստանի հավաքականի դարպասապահը, «Խիմկի» ակումբում Շիրոկովի նախկին գործընկերը), ինչպես նաև Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություն է: Ավելին, հայերն այս ընտրաշրջանում անցկացրեցին մի շարք հիանալի հանդիպումներ, ամենամեծ թվով գոլերն են խփել: Կարծում եմ, որ հայերն արժանի են խաղալու Եվրոյում», - ասել է Շիրոկովը լրագրողներին կիրակի «Լուժնիկիում» կայացած Ռուսաստանի հավաքականի մարզումներից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքերով՝ ռուսական թիմում, որը երեքշաբթի ուժերը կչափի Անդորրայի հավաքականի հետ, հասկանում են, որ հարկավոր է խուսափել հեռացումներից և որակազրկումներից Եվրոպայի առաջնության եզրափակչի հանդիպումներից առաջ:

«Միշտ կարևոր է զերծ մնալ կարմիր քարտերից, հատկապես վերջին խաղում: Մենք դա ինքներս շատ լավ հասկանում ենք: Հեռացման դեպքում հնարավոր է ընդհանրապես չհայտնվենք Եվրո-ում», - հայտարարել է Շիրոկովը:

Խմբում առաջին տեղը զբաղեցնելու և Եվրո-2012-ի եզրափակչում հայտնվելու համար Դիկ Ադվոկատի թիմին բավական է ոչ-ոքի հաշիվ գրանցել Անդորրայի հավաքականի հետ խաղում, որը մինչև հիմա որևէ միավոր չի վաստակել: Ընդ որում, «Զենիթի» ֆուտբոլիստը չի կարծում, որ երեքշաբթի կարելի է դաշտ հանել թիմի նորեկներին և պահեստայիններին:

«Կարծում եմ, որ դաշտ դուրս կգան նույն ֆուտբոլիստները, ովքեր խաղացել են ողջ մրցաշրջանի ընթացքում: Ոչ ոք ինքնակամ չի զիջի իր տեղը հիմնական կազմում, իսկ նորեկներին փորձելու համար գոյություն ունեն ընկերական հանդիպումները: Այժմ հարկավոր է լուծել Եվրո-2012-ի եզրափակիչ դուրս գալու խնդիրը», - նշել է Շիրոկովը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
08 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները պահանջում են Մոուրինյուից խաղադաշտ վերադարձնել ֆուտբոլիստին
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները «ռմբակոծել են» ՄՅՈւ–ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի Instagram-ի էջը։  
18:30
08 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Ոսկե գնդակ-2017-ի հաղթողը
Հայտնի է, թե ով է արժանացել Ոսկե գնդակ-2017 մրցանակին։
16:04
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանը պատրաստ է զբաղվել 2018 թ.–ի Օլիմպիադային ռուս մարզիկների մասնակցության կազմակերպչական հարցերով
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ են աջակցել 2018 թ.–ին կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին:
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։
15:15
04 Դեկտեմբերի 2017
MEN. Մոուրինյուն մեկ պատճառ ունի Լինգարդին գերադասելու Մխիթարյանից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից:
16:59
01 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը լրացուցիչ մարզվում է թիմում իր տեղը վերադարձնելու համար
Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավել:
20:07
30 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ–ի վարկանիշում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի  (ՖԻԴԵ) նոյեմբերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է։
11:35
30 Նոյեմբերի 2017
Մեր լողորդների քառյակը` միջազգային մրցաշարի չեմպիոն
Մեր տղերքն Իրանում անցկացված միջազգային մրցաշարի չեմպիոն են դարձել։
14:37
27 Նոյեմբերի 2017
MEN. եթե Մխիթարյանը չսկսի զգալի դեր խաղալ թիմում, ապա նրա ապագան բավականին մշուշոտ է
Մխիթարյանն ունի տաղանդ պատասխանելու Մոուրինյուի քննադատությանը, նա պետք է ցուցադրի, որ ուժեղ բնավորության տեր է: