481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզիչը հետևելու է սլովակների և ռուսների հանդիպմանը
14:16
06 Հոկտեմբերի 2011

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հետևելու է սլովակների և  ռուսների խաղին:

«Անպայման դիտելու եմ խաղը, այն սկսվելու է անմիջապես Հայաստան-Մակեդոնիա խաղից հետո»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը:

Մակեդոնիայի հետ խաղը կսկսվի հոկտեմբերի 7-ին ժամը 20:00-ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում, իսկ նույն երեկոյան ժամը 23:15-ին կկայանա Սլովակիա-Ռուսաստան խաղը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին, թե ի՞նչ հաշվով կավարտվի Սլովակիա-Ռուսաստան խաղը, Մինասյանը պատասխանեց. «Հուսով եմ, վաղը մենք կհաղթենք»:

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն իրական հնարավորություն ունի դուրս գալ խմբից, դրա համար պետք է միայն հաջող խաղալ Մակեդոնիայի և Իռլանդիայի հետ (հոկտեմբերի 7-ին և 11-ին): Սակայն Մխիթարյանը նախընտրում է չշտապել ենթադրություններ անելով: «Պետք չէ այժմ մտածել Եվրո ընկնելու մասին»,- զգուշացնում է նա:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցնում Եվրո-2012 «В» ընտրական խմբում՝ 4:0 հաշվով սլովակների հանդեպ տարած սենսացիոն հաղթանակից հետո՝ պահպանելով մրցաշարի եզրափակիչ դուրս գալու իրական հնարավորությունները
Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա  առաջատարը ռուսներն են:

Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով:
Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1:0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են ունեցել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
16 Հոկտեմբերի 2017
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Աշխարհի առաջնությունում
Առաջնության շրջանակում հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ են ունեցել՝ նվաճելով 8 մեդալ։
18:04
16 Հոկտեմբերի 2017
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
16:24
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը կտրուկ իջել է FIFA–ի վարկանիշում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միանգամից յոթ դիրքով իջել է երկուշաբթի հրապարակված FIFA–ի նոր վարկանիշում:
12:25
15 Հոկտեմբերի 2017
Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը` վետերանների աշխարհի չեմպիոն
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթանում է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
00:29
15 Հոկտեմբերի 2017
Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։
16:23
13 Հոկտեմբերի 2017
Մերոնք նորից Բաքու են մեկնում. այս անգամ մարզական նպատակներով
Հայերը նորից Բաքու են մեկնում։
13:22
12 Հոկտեմբերի 2017
«Արսենալի» նախկին պաշտպանը բացատրել է Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը
Նայջել Ուինթերբերնը Հենրիխ Մխիթարյանին անվանել է ֆենոմենալ ֆուտբոլիստ
13:14
11 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Աշխարհի առաջնությունը բաց թողած խորհրդանշական հավաքականում
Sports.ru–ն կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ներառել է այն հայտնի ֆուտբոլիստներին, ովքեր բաց կթողնեն Աշխարհի առաջնությունը։
14:19
10 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք մի կորցրեք հավատը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Facebook–ի իր էջում կոչ է արել երբեք չկորցնել հավատը։
22:18
05 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց սեփական հարկի տակ (ՎԻԴԵՈ)
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն իր հարկի տակ հանդիպեց Լեհաստանի հավաքականի հետ:
21:33
04 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. ես միշտ ամբողջովին տրվում եմ խաղին և ամեն ինչ անում եմ թիմին օգնելու համար
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է հայ որոշ երկրպագուների կշտամբանքները` թիմում իր խաղի վերաբերյալ:

13:01
04 Հոկտեմբերի 2017
1000-ից ավել լեհ երկրպագու է գալու Երևան Հայաստան–Լեհաստան խաղին
Լեհաստանից ազգային հավաքականի առաջիկա հանդիպմանը գալու է 1000-ից ավել լեհ երկրպագու: