478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի վարչապետը խոստանում է պարգևատրել Մակեդոնիայի հավաքականին Հայաստանին հաղթելու դեպքում
12:54
06 Հոկտեմբերի 2011

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է իր երկրի բյուջեից պատկառելի նյութական պարգևատրում հատկացնել Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականին՝ հոկտեմբերի 7-ին կայանալիք խաղում Հայաստանի հավաքականին հաղթելու դեպքում, հաղորդում է sovetunion.ru կայքը՝ հղում անելով Մակեդոնիայի խորհրդարանի սեփական աղբյուրներին:

Տեղեկատվության համաձայն, Էրդողանն իր առաջարկությունն արել է Մակեդոնիայի Խորհրդի (խորհրդարանի) նախագահ Տրայկո Վելյանոսկու հետ մասնավոր հանդիպման ընթացքում: Ինչպես ենթադրում են փորձագետները, Հայաստանի հավաքականի պարտության հարցում Էրդողանի շահագրգռվածությունը Թուրքիայի իշխող շրջանակների ցանկություններից է բխում, որոնք ցանկանում են խուսափել  պատասխան խաղերում Հայաստանի արագ առաջընթացող հավաքականի հետ Թուրքիայի հավաքականի հանդիպումից՝ 2012թ.-ի Եվրոպայի առաջնության եզրափակչում խաղալու իրավունքի համար:

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն իրական հնարավորություն ունի դուրս գալ խմբից, դրա համար պետք է միայն հաջող խաղալ Մակեդոնիայի և Իռլանդիայի հետ (հոկտեմբերի 7-ին և 11-ին): Սակայն Մխիթարյանը նախընտրում է չշտապել ենթադրություններ անելով: «Պետք չէ այժմ մտածել Եվրո ընկնելու մասին»,- զգուշացնում է նա:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցնում Եվրո-2012 «В» ընտրական խմբում՝ 4:0 հաշվով սլովակների հանդեպ տարած սենսացիոն հաղթանակից հետո՝ պահպանելով մրցաշարի եզրափակիչ դուրս գալու իրական հնարավորությունները
Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա  առաջատարը ռուսներն են:

Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով:
Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1:0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են ունեցել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:41
23 Օգոստոսի 2017
Տիգրան Հարությունյանը հաղթել է շախմատի Հայաստանի առաջնության առաջին խմբում
Բարձրագույն խմբի երեք ուղեգրի համար պայքարում էր 14 շախմատիստ:
11:38
23 Օգոստոսի 2017
Ունիվերսիադա. մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր
Թայվանում ընթացող Ամառային համաշխարհային ուսանողական խաղերում մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակներ վարժությունում դարձել է հաղթող:
23:01
22 Օգոստոսի 2017
Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը` աշխարհի չեմպիոն
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կայացավ 80 կգ քաշային կարգի եզրափակիչը:
19:12
22 Օգոստոսի 2017
Կարեն Ասլանյանն Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթեց ադրբեջանցի մարզիկին
Փարիզում ընթացքող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
16:34
22 Օգոստոսի 2017
Ունիվերսիադա. թաեքվանդոյիստ Սերգեյ Վարդազարյանը բրոնզե մեդալ է նվաճել
Թայվանի Թայփեյ քաղաքում շարունակվում են ամառային համաշխարհային ուսանողական խաղերը:
11:20
22 Օգոստոսի 2017
Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակը հայկական եռագույնով է տոնում (ՎԻԴԵՈ)
Նախօրեին օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն:
21:52
21 Օգոստոսի 2017
Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն
Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը հանդիպեց ռուս ըմբիշի հետ:
19:08
21 Օգոստոսի 2017
Արթուր Ալեքսանյանի փայլուն հաղթանակի համար 58 վայրկյան է պահանջվել (ՎԻԴԵՈ)
«Ռիո 2016» օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անցել է Փարիզում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։
17:46
21 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանը՝ ԱՊԼ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում
Goal.com-ը կազմել է Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը:
19:32
20 Օգոստոսի 2017
Միակ նպատակն առաջինը դառնալն է, ինչին պետք է մոտենալ քայլ առ քայլ.Արոնյան (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դարձավ Grand Chess Tour-ի չորրորդ փուլի հաղթող, խոստովանել է, որ պատրաստ է քայլ առ քայլ մոտենալ առաջինը դառնալուն:
12:10
19 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում նվաճել է հաղթողի տիտղոսը (ՎԻԴԵՈ)
Մրցաշարի ավարտին Արոնյանը վաստակել էր 24,5 միավոր:
11:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը Սենթ Լուիսի բլիցի առաջին տուրից հետո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է առաջատարի դիրքը Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանից հետո։