487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Արթուր Աբրահամը և Վիկ Դարչինյանը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով են պարգևատրվել
11:37
17 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի հայտնի բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամին (Ավետիք Աբրահամյան) և Վիկ (Վախթանգ) Դարչինյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Նախօրեին անձամբ նախագահ Սարգսյանից մարզիկները պարգևներ են ստացել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների, մտավորականության և մարզական ոլորտի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ՝ հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ:

Աբրահամը և Դարչինյանը մեդալներով են պարգևատրվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար:
Հայազգի Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո։ Նա աշխարհի չեմպիոնի տիտղոսն է կրել IBF վարկածով միջին քաշային կարգում 2005-2009 թվականներին։

Президент Саргсян награждает Вика ДарчинянаՎիկ Դարչինյանը IBF, WBA, WBC և IBO վարկածներով աշխարհի բազմակի չեմպիոն է, IBF, WBA և WBC վարկածով թեթև քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (41 մրցապայքար, 38 հաղթանակ):

«Հայաստան և աշխարհ» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում սեպտեմբերի 3-ին կայացած Դարչինյան-Մբամբա մրցապայքարն ավարտվել է հայ բռնցքամարտի անվերապահ հաղթանակով։ Մրցապայքարը 12 ռաունդ է տևել՝ «Կատաղի ցուլը» հաղթեց միավորների շնորհիվ, այդ կերպ պաշտպանելով IBO վարկածով աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
11 Նոյեմբերի 2017
ՀՖՖ-ն կոշտ հայտարարություն է արել Բելառուսի հետ իբր պայմանավորված խաղի լուրերի վերաբերյալ
Նախօրեին հայկական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե, իբր, նոյեմբերի 9-ին կայացած Հայաստան-Բելառուս հանդիպումը կրել է պայմանավորված բնույթ։
20:24
10 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը բացառիկ կադրեր է հրապարակել իր մասին պատմող նոր ֆիլմից (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը բացառիկ կադրեր է հրապարակել իր մասին պատմող նոր ֆիլմից, որը եթեր կհեռարձակվի այս հինգշաբթի։
17:49
10 Նոյեմբերի 2017
ՀՖՖ–ն կտրականապես հերքում է Բելառուսի հավաքականի հետ պայմանավորվածության մասին տեղեկությունները
Նախօրեին Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով ջախջախել է բելառուսներին Երևանում կայացած ընկերական հանդիպման ընթացքում։
20:06
09 Նոյեմբերի 2017
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու նկատմամբ
Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու հետ ընկերական խաղում։
15:25
09 Նոյեմբերի 2017
Մոուրինյուն ստիպված է դաշտ դուրս բերում Հենրիխ Մխիթարյանին. Independent
Անգլիական «Independent»-ն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վատ մարզավիճակին։
20:19
08 Նոյեմբերի 2017
Անահիտ Ալոյանը` Հայաստանի սուսերամարտի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
Պատանի Անահիտ Ալոյանը երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի սուսերամարտի առաջնության ոսկե մեդալը:
14:56
08 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը խոսել է Հայաստան–Բելառուս հանդիպման և իր ներկայիս մարզավիճակի մասին
Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ներկայիս մարզավիճակի և գալիք հանդիպումներից իր սպասելիքների մասին:
13:33
06 Նոյեմբերի 2017
ՄՅՈւ-ի երկրպագուները դժգոհ են. Հենրիխ Մխիթարյանը կարծես հանձնվել է. նա այլևս չպետք է դաշտ դուրս գա
Մանչեսթերցիների երկրպագուները չափազանց դժգոհ են Հենրիխ Մխիթարյանիշ խաղից։
14:10
05 Նոյեմբերի 2017
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում (ՖՈՏՈ)
Վարշավայում ընթանում է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլը։
11:48
04 Նոյեմբերի 2017
Հայտնի է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը
Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության 4-րդ տուրի հանդիպումները:
19:38
03 Նոյեմբերի 2017
«Մարսելի» պաշտպանը հարվածել է երկրպագուի գլխին և խաղի մեկնարկից առաջ հեռացվել դաշտից (ՎԻԴԵՈ)
Չնայած դրան, «Մարսելը» խաղացել է ամբողջ կազմով և պարտվել է «Վիտորիա Գիմարայնշի» թիմին 0։1 հաշվով։
13:18
02 Նոյեմբերի 2017
Կյանքում ամենադժվար բանակցություններն ունեցել եմ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ. Ցորկ
Ցորկը 2013 թվականին հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններն անվանել է ամենահիշարժանն իր կարիերայում։