478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+34
Եղանակը Երևանում
Հայ
«Այաքսի» կիսապաշտպան Օզբիլիսն ու կամերունցի դարպասապահ Բետեն շարունակում են մնալ Հայաստանի հավաքականի մարզչի ուշադրության կենտրոնում
15:04
09 Սեպտեմբերի 2011

Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շարունակում է մնալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ուշադրության կենտրոնում:

Արազ Օզբիլիսը վնասվածքի պատճառով չկարողացավ օգնել հայկական հավաքականին Անդորրայի և Սլովակիայի հավաքականների հետ խաղերում:

«Իհարկե, Օզբիլիսը մնում է իմ տեսադաշտում, որքան գիտեմ, նա արդեն մարզվում է «Այաքսի» հիմնական խմբում», - ասաց Մինասյանը:

Պատասխանելով կամերունցի ֆուտբոլիստ Ապուլա Էրդիմ Բետեի («ПСЖ»-ի նախկին դարպասապահ, ով ավելի վաղ խաղում էր Հայաստանի հավաքականում)՝ հայկական հավաքականին միանալու մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին՝ Մինասյանը նշեց, որ հետևում է նրա խաղերին:
«Իհարկե, ես շարունակում եմ հետևել Բետեին, սակայն, անկեղծ ասած, նրա գործողություններում որոշակի անկայունություն եմ նկատում», - ասաց Մինասյանը:
Նրա խոսքով՝ նա ամեն դեպքում հույս ունի, որ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին դեռ երկար ժամանակ կխաղա թիմում:

Մեկնաբանելով Եկատերինբուրգի «Ուրալ» թիմի պաշտպան Դենիս Թումասյանի հետ կապված իրավիճակը, ում կանչել էին հավաքական, սակայն նա չէր ներկայացել, Մինասյանը նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը 15 օր առաջ հրավեր էր ուղարկել ֆուտբոլիստին, և Թումասյանը նախնական համաձայնություն էր տվել:
«Մենք նրան կանչեցինք, իսկ նա չեկավ, միայն սա կարող եմ ասել», - ասաց Մինասյանը:
Մարզիչը նաև ավելացրեց, որ Հայաստանի երիտասարդական հավաքականում կա 4-5 ֆուտբոլիստ, ովքեր գտնվում են ազգային հավաքականի մարզչական շտաբի մշտական տեսադաշտում:
«Լավ է, որ երիտասարդական հավաքականը խաղեր չունի հոկտեմբերին, և որոշ խաղացողներ կկարողանան ներառվել հիմնական հավաքականի կազմում», - ասաց Մինասյանը:

Հոկտեմբերի 7-ն հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ ուժերը կչափեն մակեդոնացիների հետ ընտրական փուլի «В» խմբում: Հոկտեմբերի 11-ին  Իռլանդիայում, հնարավոր է, հայ և իռլանդացի ֆուտբոլիստների միջև որոշիչ հանդիպում անցկացվի։

Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա  առաջատարը ռուսներն են։
Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով:

Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1։0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են խաղացել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։
15:15
12 Հուլիսի 2017
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է վճռորոշ մենամարտի (ՎԻԴԵՈ)
Արթուր Աբրահամը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտի։
20:30
11 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» թարմացնում է կազմը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոփոխություններ են սպասվում։
14:51
10 Հուլիսի 2017
Եվրոպական ակումբները պայքարում են նոր Հենրիխ Մխիթարյանի համար
Շիրակի» երիտասարդ ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը գրավել է եվրոպական ակումբների սկաուտների ուշադրությունը։