478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
Մինասյանը Հայաստանի հավաքականին տեսնում է Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում, սակայն չի ցանկանում իրադարձություններից առաջ անցնել
14:17
09 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ տեսնում է իր թիմին Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում, սակայն չի ցանկանում իրադարձություններից առաջ անցնել:

Հոկտեմբերի 7-ն հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ ուժերը կչափեն մակեդոնացիների հետ ընտրական փուլի «В» խմբում: Հոկտեմբերի 11-ին  Իռլանդիայում, հնարավոր է, հայ և իռլանդացի ֆուտբոլիստների միջև որոշիչ հանդիպում անցկացվի։

«Իհարկե, տեսնում եմ այս թիմին Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում, սակայն չեմ ցանկանում առաջ անցնել», - ուրբաթ ասաց Մինասյանը լրագրողներին:

Նրա խոսքով՝ հավաքականում ձևավորված կորիզ կա, ինչը թույլ է տալիս հայկական թիմին բոլոր խաղերում տեսարժան ֆուտբոլ ցուցադրել, սակայն հիմա, բացի  տեսարժան խաղից, նաև արդյունք է երևացել:

«Հավաքականի խաղի ընդհանուր մասնագիտական վերլուծություն  կարելի է անել միայն ընտրական փուլի ավարտից հետո, սակայն արդեն կարելի է ասել, որ մեծ քայլ է արվել», - նշեց Մինասյանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով խաղացողների տարիքն ու ներուժը՝ ներկայիս արդյունքը հնարավորի սահմանը չէ: «Չի կարելի բավարարվել այս միջանկյալ հաջողություններով», - ասաց Մինասյանը:
Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա  առաջատարը ռուսներն են։
Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով:

Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1։0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են խաղացել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
26 Հուլիսի 2017
Բասկետբոլի պատանիների Հայաստանի հավաքականը ջախջախել է Մոլդովայի ընտրանուն
Բասկետբոլի պատանիների Հայաստանի հավաքականը հաղթել է Մոլդովայի թիմին:
15:04
26 Հուլիսի 2017
Ըմբիշ Սարգիս Սարգսյանը` 23–րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր
Այս խաղերում Հայաստանը ներկայացնող հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 3 բրոնզե մեդալ։
13:07
26 Հուլիսի 2017
Լողորդ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել Եվրոպական օլիմպիական փառատոնի եզրափակիչ
Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի լողի մրցաշարում Արթուր Բարսեղյանն անցել է եզրափակիչ։
19:46
25 Հուլիսի 2017
Հայաստանի երեք գրոսմայստերներ կմասնակցեն Աշխարհի գավաթին
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 128 մասնակցիների ցանկը:
13:14
24 Հուլիսի 2017
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Վահան Բիչախչյանը
«Շիրակում» հանդես եկող կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որով հետաքրքրվել են ԲԿՄԱ–ն և «Զենիթը», կտեղափոխվի «Ժիլինա»։
17:10
23 Հուլիսի 2017
Հայ ձյուդոիստը` Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում են 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»: