484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը կարծում է, որ մակեդոնացիների հետ դժվար խաղ է սպասվում
13:48
09 Սեպտեմբերի 2011

Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 7-ին կայանալիք Հայաստան-Մակեդոնիա խաղը շատ դժվար է լինելու, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Ինձ համար զարմանալի է մակեդոնացիների կողմից խմբում զբաղեցրած տեղը, քանի որ իմ նայած բոլոր խաղերում, բացի սլովակների հետ խաղից (որի արդյունքում Մակեդոնիան 0:1 հաշվով պարտություն է կրել), նրանք չէին զիջում մրցակցին», - ասաց Մինասյանը: Նրա խոսքով՝ Մակեդոնիայի հավաքականը բավականին ուժեղ թիմ է:

Խոսելով հայկական հավաքականի խաղի մասին՝ մարզիչը նշեց, որ նրա սաները փորձ են հավաքում ամեն խաղից հետո:

Նա նշեց, որ այսօր թիմում խաղում են չորս «գոլ խփող» ֆուտբոլիստներ, ինչով էլ պայմանավորված է հավաքականի բարձր արդյունքը (17 միավոր ութ խաղում):
Նրա խոսքով՝ մակեդոնացիների հետ խաղում գլխավոր խնդիրը որոշ խաղացողների վնասվածքներն են:
Մինասյանը կարծում է, որ հարկավոր է լուծել խաղացողների ֆունկցիոնալ պատրաստվածության հետ կապված հարցերը:

Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա  առաջատարը ռուսներն են։
Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով:

Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1։0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են խաղացել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7։

Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները մակեդոնացիների հետ սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնեն։ Հոկտեմբերի 11-ին  Իռլանդիայում, հնարավոր է, հայ և իռլանդացի ֆուտբոլիստների միջև որոշիչ հանդիպում անցկացվի։

Ընտրական խմբի ռմբարկուների առաջին հնգյակում են չորս հայ ֆուտբոլիստներ՝ չորսական գոլ են խփել Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանն ու Գևորգ Ղազարյանը, երեք գոլի հեղինակ է դարձել Մարկոս Պիզելին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:20
27 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում
«Ռեալ Սոլթ Լեյք» ամերիկյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 2017 թ.–ի ցանկում։
17:52
26 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Մերդինյանն ԱԱ–ում կպայքարի մրցանակային տեղերի համար
Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը մտադիր է բարդացված ծրագիր ներկայացնել աշխարհի առաջնությունում:
21:01
25 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները։

18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
16:06
21 Ապրիլի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը։