483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմսերը վաճառքի կհանվեն մեկ շաբաթից. ՀՖՖ ղեկավար
10:23
08 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմսերը վաճառքի կհանվեն մեկ շաբաթից, հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում:

Հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ ուժերը կչափեն մակեդոնացիների հետ հոկտեմբերի 7-ին:
Հայրապետյանը վստահեցրել է, որ գները բավականին մատչելի կլինեն հայ ֆուտբոլասերների համար:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցնում Եվրո-2012 «В» ընտրական խմբում՝ 4։0 հաշվով սլովակների հանդեպ տարած սենսացիոն հաղթանակից հետո՝ պահպանելով մրցաշարի եզրափակիչ դուրս գալու իրական հնարավորությունները:

Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա  առաջատարը ռուսներն են։
Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով։

Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1։0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են խաղացել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7։
Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները մակեդոնացիների հետ սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնեն։ Հոկտեմբերի 11-ին  Իռլանդիայում, հնարավոր է, հայ և իռլանդացի ֆուտբոլիստների միջև որոշիչ հանդիպում անցկացվի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:12
10 Դեկտեմբերի 2016
Սիմոն Մարտիրոսյանը` երիտասարդների Եվրոպայի չեմպիոն
Իսրայելի Էլյատ քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 ու 23 տարեկանների առաջնությունը:
11:25
10 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպա լիգայի վերջին տուրի լավագույն խաղացողների եռյակում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի լավագույն խաղացողների եռյակում:
16:07
09 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Զարյայի» դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հրապարակվել է նախօրեին Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Զարյայի» դեմ խաղում (2:0) Հենրիխ Մխիթարյանի գործողությունների տեսանյութը։
14:19
09 Դեկտեմբերի 2016
Մոուրինյու. Մխիթարյանն ամուր մտածելակերպ ունի
Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց Լուգանսկի «Զարյային» և հաղթեց 2:0 հաշվով:
12:21
09 Դեկտեմբերի 2016
Զլատան Իբրահիմովիչը խոսել է Հենրիխ Մխիթարյանի գոլի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Զարյայի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլի և գործողությունների մասին։
10:50
09 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Զարյայի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստը
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են «Զարյայի» հետ խաղի լավագույն խաղացողը:
23:36
08 Դեկտեմբերի 2016
Մխիթարյանը դարձավ իր առաջին գոլի հեղինակը «ՄՅու»-ի կազմում Եվրոգավաթներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենրիխ Մխիթարյանը դարձավ իր առաջին գոլի հեղինակը Եվրոգավաթներում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
18:29
07 Դեկտեմբերի 2016
Աշխարհի ռեկորդ. Սերգեյ Մովսիսյանը և Դավիթ Նավարան խաղացել են միաժամանակ 12 խաղատախտակի վրա (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Պրահայի կենտրոնում նախօրեին շախմատային մեծ իրադարձություն էր:
17:41
07 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Օդեսա «Զարյայի» հետ հանդիպման
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Օդեսա` Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին հանդիպմանը մասնակցելու համար։
14:07
07 Դեկտեմբերի 2016
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
19-ամյա Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ծանրամարտի` մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
11:13
07 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը խոսել է Մոուրինյուի հետ իր փոխհարաբերությունների մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ իր փոխհարաբերությունների մասին:
13:19
06 Դեկտեմբերի 2016
Մաթս Հումելս. Մխիթարյանը լավն է, ինչպես միշտ
Մաթս Հումելսը հայտարարել է, որ հայ կիսապաշտպանն այն լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ նա երբևէ խաղացել է նույն թիմում: