485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Սլովակ ֆուտբոլիստների նկատմամբ տարած հաղթանակը չի զարմացրել հայ հարձակվող Մովսիսյանին
14:16
07 Սեպտեմբերի 2011

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնել է, որ իրեն բոլորովին չի զարմացրել 4։0 հաշիվը, որը սլովակների հետ Եվրո-2012 ընտրական խաղի ավարտից հետո գրվել է Ժիլինայի մարզադաշտի լուսատախտակին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին։

«Կրասնոդարի» հարձակվողը երեքշաբթի Սլովակիայի հավաքականի դարպաս է ուղարկել առաջին գոլը, որը ընտրական փուլում Հայաստանի թիմի հետ կայացած երկու հանդիպումներում գրանցվել է ընդհանուր 1։7 հաշվով։ Մրցախաղի ավարտից երկու խաղ առաջ հայերը դեռ չեն կորցրել  В խմբում առաջին տեղը զբաղեցնելու հնարավորությունը։

«Սլովակների նկատմամբ տարած հաղթանակը մեծ հաջողություն է մեզ համար։ Ես զարմացած չեմ այդ հաղթանակից, քանի որ մենք ի սկզբանե հավատում էին միմյանց։ Մենք հնարավորություն ունեինք բոլորին ապացուցելու, որ մենք լավ թիմ ունենք, իսկ այն փաստը, որ մենք մեր գնդակները գրանցեցինք բաց խաղում, ցույց տվեց, որ մենք արժանի ֆուտբոլիստներ ենք»,- ասել է Մովսիսյանը։

Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը նշել է, որ «առաջին րոպեից հավատում էր հաղթանակին», բայց խոստովանել է, որ «խաղից առաջ պատկերացնել չէր կարող», որ իր թիմը նման ջախջախիչ հաշով կհաղթի սլովակներին։

«Մեր բախտը մի փոքր բերեց, որովհետև սլովակները նույնպես լավ հնարավորություններ ունեին, որոնք նրանք չիրացրեցին, ինչի շնորհիվ մեզ հաջողվեց փոխել հանդիպման ընթացքը։ Մենք խմբից դուրս գալու իրական հնարավորություն ձեռք բերեցինք, այժմ մենք պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա։ Սլովակների նկատմամբ տարած մեր հաղթանակի գրավականը թիմային ոգին է»,- ընդգծել է Հայրապետյանը։

В խմբում թիմերի դասավորությունը՝ 1. Ռուսաստան (17 միավոր), 2. Իռլանդիա (15), 3. Հայաստան (14), 4. Սլովակիա (14), 5. Մակեդոնիա (7), 6. Անդորրա (0)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
08 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները պահանջում են Մոուրինյուից խաղադաշտ վերադարձնել ֆուտբոլիստին
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները «ռմբակոծել են» ՄՅՈւ–ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի Instagram-ի էջը։  
18:30
08 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Ոսկե գնդակ-2017-ի հաղթողը
Հայտնի է, թե ով է արժանացել Ոսկե գնդակ-2017 մրցանակին։
16:04
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանը պատրաստ է զբաղվել 2018 թ.–ի Օլիմպիադային ռուս մարզիկների մասնակցության կազմակերպչական հարցերով
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ են աջակցել 2018 թ.–ին կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին:
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։
15:15
04 Դեկտեմբերի 2017
MEN. Մոուրինյուն մեկ պատճառ ունի Լինգարդին գերադասելու Մխիթարյանից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից:
16:59
01 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը լրացուցիչ մարզվում է թիմում իր տեղը վերադարձնելու համար
Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավել:
20:07
30 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ–ի վարկանիշում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի  (ՖԻԴԵ) նոյեմբերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է։
11:35
30 Նոյեմբերի 2017
Մեր լողորդների քառյակը` միջազգային մրցաշարի չեմպիոն
Մեր տղերքն Իրանում անցկացված միջազգային մրցաշարի չեմպիոն են դարձել։
14:37
27 Նոյեմբերի 2017
MEN. եթե Մխիթարյանը չսկսի զգալի դեր խաղալ թիմում, ապա նրա ապագան բավականին մշուշոտ է
Մխիթարյանն ունի տաղանդ պատասխանելու Մոուրինյուի քննադատությանը, նա պետք է ցուցադրի, որ ուժեղ բնավորության տեր է: