484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Արոնյանը կմասնակցի Միխայիլ Բոտվինիկի հուշամրցաշարին
15:16
01 Սեպտեմբերի 2011

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի աշխարհի վեցերորդ չեմպիոն Միխայիլ Բոտվինիկի հիշատակին նվիրված շախմատային միջազգային մրցաշարին, որը կանցկացվի սեպտեմբերի 2-5-ը Մոսկվայում։

Ըստ միջազգային գրոսմայստեր Եվգենի Բարեևի՝ մրցաշարը մասնակիցների  այնքան աստղային կազմ է հավաքել, որ դժվար է ֆավորիտներին նշել։

Արագ շախմատի մրցաշարում կպայքարեն համաշխարհային վարկանիշի առաջնորդ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2821), աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2817), Լևոն Արոնյանը (Հայաստան, 2805) և աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2781)։

Կանանց մրցաշարում աշխարհի չեմպիոնի կոչման համար կխաղան հնդկուհի Խումպի Կոներուն (2614), ռուս Տատյանա Կոսինցևան (2557), Եվրոպայի չեմպիոնուհի Լիտվայից Վիկտորիա Չմիլիտեն (2528) և Հայաստանի ներկայացուցչուհի Էլինա Դանիելյանը (2521)։

«Մրցաշարի արդյունքը կանխատեսելը և Բոտվինիկի հուշամրցաշարի ֆավորիտին նշելը պարզապես անհնար է»,- «Р-Սպորտին» հեռախոսով ասել է Բարեևը։ -Ինչպե՞ս կարելի է մրցակցության ֆավորիտին նշել, երբ շախմատային սեղանի շուրջ շախմատի չորս Աստվածներ են նստելու»։

Գործակալության զրուցակիցն ավելացրել է, որ մրցակցության վերջնական արդյունքը կորոշվի կախված նրանից, թե «ով լավագույն ձևով կմոտենա մրցաշարին և ով ավելի շատ կցանկանա հաղթանակ տանել»։

«Իսկ եթե խոսենք կանանց մրցաշարի մասին, ապա ինձ թվում է  հաղթանակի առավել մեծ հնարավորություններ ունեն Խամպի Կոներուն և Վիկտորիա Չմիլիտեն»,- ամփոփել է գրոսմայստերը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:20
27 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում
«Ռեալ Սոլթ Լեյք» ամերիկյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 2017 թ.–ի ցանկում։
17:52
26 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Մերդինյանն ԱԱ–ում կպայքարի մրցանակային տեղերի համար
Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը մտադիր է բարդացված ծրագիր ներկայացնել աշխարհի առաջնությունում:
21:01
25 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները։

18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
16:06
21 Ապրիլի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը։