484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Կատաղի ցուլ» Դարչինյանն իր հակառակորդ Մբամբային լավ մարզիկ է համարում
17:17
11 Օգոստոսի 2011

«Կատաղի ցուլ» մականունով IBO վարկածով թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ (Վախթանգ) Դարչինյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ չի պատրաստվում թերագնահատել իր հակառակորդին՝
հարավաֆրիկացի Էվանս Մբամբային (Evans Mbamba) և նրան լավ մարզիկ է համարում:

Դարչինյան-Մբամբա մրցապայքարը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սա նման մակարդակի առաջին մենմարտն է, որն անցկացվում է Հայաստանում:

«Իհարկե, Մբամբան կցանակա ինձ ցույց տալ, թե որքան է ինքն ուժեղ: Ես ուզում եմ ասել, որ այդ մենամարտին հենց այնպես չեմ վերաբերվում...Պետք է այնպես վերաբերվել մրցապայքարին, որպեսզի չթուլանաս»,- նշեց հայ բռնցքամարտիկը:

Դարչինյանն ավելացրեց, որ նախորդ մենամարտերում ինքը հաղթել է նրան, ում հետ պայքարում Մբամբան պարտվել է, «բայց դա ոչինչ չի նշանակում»:

ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, Վիկ Դարչինյանի անձնական մարզիչ Վարդան Թադևոսյանը նշեց, որ երևանյան մենամարտին պատրաստվելիս՝ Դարչինյանը երեք շաբաթ առաջ Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքներ է անցկացրել:

«Իր մարզումները Վախթանգը սկսել է դեռ երկու ամիս առաջ Ավստրալիայում: Նրա տրամադրությունը շատ բարձր է, մարզումներն անցկացնում է նոր ոգևորությամբ, ոչ մի խնդիր չկա»,- ասաց նա:

Թադևոսյանն ավելացրեց, որ օգոստոսի 20-ին Դարչինյանը Ծաղկաձորից Երևան կժամանի, որպեսզի հարմարվի երևանյան կլիմային:

Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 35-ամյա Դարչինյանը 40 մրցապայքար է անցկացրել՝ միայն երեք պարտություն գրանցելով:

29-ամյա Մբամբայի ակտիվում 19 մրցապայքար է գրանցված, որոնցից միայն մեկն է պարտությամբ ավարտել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:17
27 Մարտի 2017
MEN. Մխիթարյանն իր խփած գոլով ընդգծեց «ՄՅու»-ի մեկնարյաին կազմ վերադառնալու մտադրությունը
Manchester Evening News լրատվական հարթակը վերլուծել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Ղազախստանի թիմի հետ։

16:26
27 Մարտի 2017
Հայ սամբիստները Մոսկվայում Աշխարհի գավաթին թիմային հաշվարկով զբաղեցրել են երրորդ տեղը
Հայ սամբիստները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ:
12:11
27 Մարտի 2017
Արթուր Պետրոսյան. Հայաստանի հավաքականը ցուցադրեց հարձակողական ֆուտբոլ Ղազախստանի հավաքականի հետ խաղում
Հայաստանի հավաքականը լավ, հարձակողական ֆուտբոլ ցուցադրեց Ղազախստանի հավաքականի հետ խաղում, հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։
21:45
26 Մարտի 2017
Մխիթարյանի և Օզբիլիսի՝ իրար հաջորդող գոլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում է Ղազախստանին:
12:29
26 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ և բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
16:40
25 Մարտի 2017
Դոհայում մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը նվաճել է մեկ ոսկի և մեկ բրոնզ
Դոհայում ընթանում են մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչները:
14:25
25 Մարտի 2017
Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի գավաթին
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը:
20:16
24 Մարտի 2017
Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի Գեղասահքի աշխարհի առաջնությունը:
17:58
24 Մարտի 2017
Մխիթարյանի կոչը` երկրպագուներին. ամեն ինչ կանենք հաղթելու համար, երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին:
13:31
24 Մարտի 2017
Մխիթարյան. ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ իմանան Հայաստանի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չափազանց նշանակություն չի տալիս «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը:
13:17
23 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
12:28
23 Մարտի 2017
Մարկոս Պիզելլին հայերենով հրավիրել է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պիզելլին տեսաուղերձում հրավիրում է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին։