478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+19
Եղանակը Երևանում
Հայ
Վիկ Դարչինյանն իր հաղթանակը կնվիրի Հայաստանի և ԼՂՀ-ի անկախության 20-ամյակին
15:27
11 Օգոստոսի 2011

IBO վարկածով գերթեթև քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը հարավաֆրիկացի բռնցքամարտիկ Էվանս Մբամբայի (Evans Mbamba) հետ մենամարտում իր հաղթանակը կնվիրի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հռչակված անկախության 20-ամյակին։

Դարչինյան-Մբամբա մարտը կանցկացվի սեպտեմբերի 3-ին՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում։ Սա նման մակարդակի առաջին մարտն է, որ անցկացվում է Հայաստանում։
«Անշուշտ, շատ մեծ դժվարություններ եղան Հայաստանում այդ մարտի կազմակերպման կապակցությամբ։ Առայսօր ինձ ամեն օր զանգահարում են Բռնցքամարտի ամերիկյան ֆեդերացիայից հակառակորդի ներկայացուցիչները՝ ամեն անգամ նոր պահանջներ ներկայացնելով։ Բայց ամեն ինչ լավ է ընթանում, պատրաստ ենք հյուրեր ընդունել»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դարչինյանը։

Բռնցքամարտիկի խոսքո՝ բռնցքամարտի ամերիկյան ֆեդերացիայի հիմնական պահանջները վերաբերում են մարտի ժամանակ անվտանգության ապահովմանը և բժիշկների առկայությանը։

«Մեծ թվով հյուրեր կունենանք, նրանք ցանկանում են տեսնել, թե ինչպես է այդ ամենը կատարվելու Հայաստանում, ցանկանում են ծանոթանալ տեղանքին, մթնոլորտին, կազմակերպման որակին։ Հուսով եմ, որ բավարարված կլինեն։ Կարծում եմ, սա լավ սկիզբ է Հայաստանի համար։ Այս մարտը ես կապում եմ Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ապագայի հետ»,- նշեց նա։
Դարչինյանը հայտնեց նաև, որ Հայաստան ժամանող հատուկ հյուրերի թվում կլինեն, մասնավորապես, միջազգային մակարդակի բռնցքամարտի այնպիսի աստղեր, ինչպես Կոստյա Դզյուն, Վալուևը, Կարո Մուրադը, Վանես Մարտիրոսյանը։

Մարզիկը նշեց, որ մարտի կազմակերպմանը ծախսվել է մոտ 1 մլն դոլար։ «Շատ շնորհակալ եմ մեր հովանավորներին՝ Հովիկ Հովսեփյանին, Արա Աբրահամյանին, Հայաստանի ԱՕԿ-ին, ինչպես նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ում հետ խոսել եմ մեկուկես ամիս առաջ և թուլտվություն խնդրել այդ միջոցառման համար։ Իր թույլտվությամբ նա օրհնեց ինձ»,- ասաց Դարչինյանը։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:37
19 Սեպտեմբերի 2017
Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Բաքվում
Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։
18:27
19 Սեպտեմբերի 2017
Աշխարհի Գավաթ. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
10:54
18 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. անչափ ուրախ եմ ԱՊԼ–ում խփած առաջին գոլիս համար (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր տպավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումից հետո։

21:25
17 Սեպտեմբերի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին». Մխիթարյանը գոլ խփեց (ՎԻԴԵՈ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կիրակի «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին»:
11:50
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է։
19:29
15 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը հաղթեց Իվանչուկին Աշխարհի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչում
Այսօր աշխարհի գավաթի խաղարկությունում 1/4-րդ եզրափակչի օրն է։
13:28
15 Սեպտեմբերի 2017
Սոնա Ասատրյանը` Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնության չեմպիոն
Նախօրեին ավարտվեց Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունը։
14:16
13 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի հնարքը` Չեմպիոնների լիգայի Facebook–յան պաշտոնական էջի ուշադրության կենտրոնում (ՎԻԴԵՈ)
Թեև Հենրիխ Մխիթարյանը նախօրեին չկարողացավ գոլ խփել, միևնույնն է հայտնվեց Չեմպիոնների լիգայի Facebook–յան էջի ուշադրության կենտրոնում։
18:16
12 Սեպտեմբերի 2017
Ոսկի, արծաթ և բրոնզ՝ Բազկամարտի աշխարհի առաջնությունում
Սեպտեմբերի 2-ից 11-ը Բուդապեշտում ընթացավ Բազկամարտի մեծահասակների և երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը:
12:42
12 Սեպտեմբերի 2017
Կիմ Չեն Ինը Հենրիխ Մխիթարյանի ակումբի երկրպագուն է
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է:
10:39
12 Սեպտեմբերի 2017
Արոնյանը դժվար պայքարում Աշխարհի գավաթի 1/8 ուղեգիր նվաճեց
Ավարտվել է Արոնյան–Մատլակով պարտիան։
20:11
06 Սեպտեմբերի 2017
Ջորկայեֆ կրտսերը տեղափոխվում է Հայաստանի երիտասարդական հավաքական
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը  մեկնաբանել ֆուտբոլիստ Օհան Ջորկայեֆի հավանական անցումը։