+19
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հավաքականը պետք է դուրս գա Եվրո 2012. Հայաստանի հավաքականի խաղացող
15:15
11 Օգոստոսի 2011

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը պետք է լուծի Եվրոպա-2012 առաջնություն դուրս գալու հարցը, հայտարարել է Երևանի «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը «Ռ-Սպորտ»-ի թղթակցին Լիտվա-Հայաստան խաղից հետո։

Լիտվայի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Հայաստանի հետ Կաունասում կայացած ընկերական խաղում։

«Ռուսաստանի հավաքականի՝ խմբից դուրս գալու հնարավորությունները մեծ են, գլխավորը՝ սեփական երկրի խաղերում միավորներ բաց չթողնելն է»,- ասել է Մանուչարյանը։

Հայ հարձակվողի կարծիքով՝ Ռուսաստանը, Իռլանդիան և Սլովակիան, որոնք 13-ական միավոր ունեն վեց խաղից հետո, В խմբի մրցաշարային աղյուսակում հավասար դիրք են զբաղեցնում։

«Ռուսները պետք է երկու խաղ խաղան «տանը»։ Այդ խաղերից մեկն անմիջական հակառակորդի՝ Իռլանդիայի հավաքականի հետ, ցույց կտա, թե երկու թիմերից ո՞րն է արժանի ԵԱ-ի Լեհաստանի և Ուկրաինայի ուղեգրին։

Սլովակների հետ հոկտեմբերին կայանալիք հանդիպումը պետք է վերջնականապես մաղի ներկայիս երեք առաջնորդներից մեկին։ Եվ, ամենակարևորը, անշուշտ, չձախողվել Անդորրայի հետ «տնային» եզրափակիչ խաղում, իսկ մենք այդ ընթացքում կփորձենք կոտրել Իռլանդիային»,- կատակել է հարձակվողը։

Մանուչարյանը շարունակեց զրույցը ևս մեկ կատակով. «Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականն ուժեղ թիմ է, և ես, հնարավոր է, երկրպագեի նրան, եթե չխաղայի և չերկրպագեի Հայաստանի հավաքականին»։

Իսկ ահա Լիտվայի հետ ընկերական խաղի հարցը ստիպեց հայ հարձակվողին տխրել։ «Առաջին խաղակեսում լավ խաղացինք, բայց չիրագործեցինք գոլային պահերը։ Ստացած կարմիր քարտից հետո խաղացողներն իներցիայով պաշտպանության անցան։ Փորձում էին խաղը փրկել արագ հակագրոհներով, բայց, ցավոք, ջհաջողվեց»,- ասաց Մանուչարյանը։

«Այժմ կարևորը՝ ընտրական մնացած խաղերի վրա կենտրոնանալն է։ Իհարկե, կձգտենք առավելագույն արդյունքի հասնել, հավաքել բոլոր միավորները։ Չէ՞ որ միայն այդ դեպքում մենք կկարողանանք Եվրո-2012 ընտրական փուլը հաջողությամբ ավարտելու հույս ունենալ»,- հավելեց նա։

Եվրո-2012 ընտրական ցիկլի В խմբի առաջիկա խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 2-ին, երբ Ռուսաստանը կընդունի Մակեդոնիային, Իռլանդիան կխաղա Սլովակիայի հետ, իսկ Հայաստանը կմեկնի Անդորրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:19
22 Հոկտեմբերի 2017
Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ նոր ռեկորդով
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչև  20 տարեկան +105 կգ քաշային երիտասարդները:
15:01
21 Հոկտեմբերի 2017
Գեղարդ Մուսասին հաղթել է ռուս Շլեմենկոյին Bellator 185 գլխավոր մենամարտում (ՎԻԴԵՈ)
Մրցավարների բավականին վիճահարույց որոշմամբ  հաղթող է ճանաչվում Մուսասին:
14:59
20 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի (Մ23) չեմպիոն
85 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի (Մ23) չեմպիոն:
18:22
19 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
17:55
19 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կոմիտասում` 3 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
16 Հոկտեմբերի 2017
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Աշխարհի առաջնությունում
Առաջնության շրջանակում հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ են ունեցել՝ նվաճելով 8 մեդալ։
18:04
16 Հոկտեմբերի 2017
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
16:24
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը կտրուկ իջել է FIFA–ի վարկանիշում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միանգամից յոթ դիրքով իջել է երկուշաբթի հրապարակված FIFA–ի նոր վարկանիշում:
12:25
15 Հոկտեմբերի 2017
Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը` վետերանների աշխարհի չեմպիոն
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթանում է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
00:29
15 Հոկտեմբերի 2017
Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։
16:23
13 Հոկտեմբերի 2017
Մերոնք նորից Բաքու են մեկնում. այս անգամ մարզական նպատակներով
Հայերը նորից Բաքու են մեկնում։
13:22
12 Հոկտեմբերի 2017
«Արսենալի» նախկին պաշտպանը բացատրել է Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը
Նայջել Ուինթերբերնը Հենրիխ Մխիթարյանին անվանել է ֆենոմենալ ֆուտբոլիստ