481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+15
Եղանակը Երևանում
Հայ
Համահայկական խաղերի բացման օրը, երեկոյան դադարեցվելու է Երևանի Հանրապետական մարզադաշտ տանող փողոցների երթևեկությունը
14:43
09 Օգոստոսի 2011

Օգոստոսի 13-ի երեկոյան՝ Համահայկական հինգերորդ խաղերի բացման օրը, տրանսպորտի երթևեկության համար մասամբ փակվելու են Երևանի Հանրապետական մարզադաշտ տանող փողոցները, երեքշաբթի հայտնեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։

Համահայկական հինգերորդ խաղերը Հայաստանում կանցկացվեն օգոստոսի 13-21-ը՝ «Միասնություն սպորտի միջոցով» կարգախոսով:

Ըստ նրա, ժամը 17:00-ից սկսած դադարեցվելու է երթևեկությունը մայրաքաղաքի Հանրապետական մարզադաշտ տանող փողոցներում՝ Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա խաչմերուկից դեպի Վարդանանց փողոց, Չարենց-Սայաթ Նովա խաչմերուկից դեպի Նար-Դոս, Նար-Դոս-Խորենացի խաչմերուկից դեպի Չարենց, Երվանդ Քոչար-Տիգրան Մեծ խաչմերուկից դեպի Վարդանանց, Խանջյան-Վարդանանց խաչմերուկից դեպի Վարդանանց փողոցները։

Սարգսյանը նաև ավելացրեց, որ նշված տեղամասերում ավտոմեքենաների   կայանումը կարգելվի: «Եթե այդ փողոցներում կայանած մեքենաները պետք է հանվեն, հակառակ դեպքում ոստիկանությունը «կդիմի համապատասխան միջոցների», այսինքն՝ կտարհանի սեփական միջոցներով», - ավելացրեց գնդապետը:

Երթևեկությունը դադարեցված կմնա մինչև խաղերի բացման արարողության ավարտը՝ հավանաբար մինչև ժամը 24:00-ն, «որովհետև շքերթներ և այլ միջոցառումներ են տեղի ունենալու, պիտի կայանած մեքենաներ չլինեն»,- նշեց նա։

Մասնակիցների թիվը ռեկորդային կլինի՝ 3 հազար մարզիկ, ովքեր Հայաստան կժամանեն աշխարհի 100 քաղաքներից: Համահայկական խաղերն անցկացվում են 10 մարզաձևով՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, աթլետիկա, մինի-ֆուտբոլ: -0---

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:22
19 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
17:55
19 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կոմիտասում` 3 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
16 Հոկտեմբերի 2017
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Աշխարհի առաջնությունում
Առաջնության շրջանակում հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ են ունեցել՝ նվաճելով 8 մեդալ։
18:04
16 Հոկտեմբերի 2017
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
16:24
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը կտրուկ իջել է FIFA–ի վարկանիշում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միանգամից յոթ դիրքով իջել է երկուշաբթի հրապարակված FIFA–ի նոր վարկանիշում:
12:25
15 Հոկտեմբերի 2017
Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը` վետերանների աշխարհի չեմպիոն
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթանում է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
00:29
15 Հոկտեմբերի 2017
Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։
16:23
13 Հոկտեմբերի 2017
Մերոնք նորից Բաքու են մեկնում. այս անգամ մարզական նպատակներով
Հայերը նորից Բաքու են մեկնում։
13:22
12 Հոկտեմբերի 2017
«Արսենալի» նախկին պաշտպանը բացատրել է Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը
Նայջել Ուինթերբերնը Հենրիխ Մխիթարյանին անվանել է ֆենոմենալ ֆուտբոլիստ
13:14
11 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Աշխարհի առաջնությունը բաց թողած խորհրդանշական հավաքականում
Sports.ru–ն կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ներառել է այն հայտնի ֆուտբոլիստներին, ովքեր բաց կթողնեն Աշխարհի առաջնությունը։
14:19
10 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք մի կորցրեք հավատը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Facebook–ի իր էջում կոչ է արել երբեք չկորցնել հավատը։
22:18
05 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց սեփական հարկի տակ (ՎԻԴԵՈ)
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն իր հարկի տակ հանդիպեց Լեհաստանի հավաքականի հետ: