483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
Էլինա Դանիելյանը զիջել է չինացի շախմատիստուհուն ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարում
21:37
04 Օգոստոսի 2011

Հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը նախօրեին պարտվել է չինացի Ժուան Լուֆեյին Դոնի Ռոստովում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կանանց Գրան պրի երկրորդ շարքի առաջին փուլի երկրորդ տուրում,  հաղորդում է armchess.am-ը։

Անընդմեջ երկրորդ հաղթանակից հետո մրցաշարի առաջատարը դարձավ շախմատի աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Իֆանը, ով հաղթել է ռուս Ալիսա Գալյամովային։ Ռուս շախմատիստուհի Նադեժդա Կոսինցևան հաղթանակ է տարել իր հայրենակից Եկատերինա Կովալևսկայայի նկատմամբ։

Տատյանա Կոսինցևա (Ռուսաստան) – Աննա Մուզիչուկ (Սլովենիա), Եկատերինա Լագնո (Ուկրաինա) – Ալեքսանդրա Կոստենյուկ (Ռուսաստան) ու Անտուանետա Ստեփանովա (Բուլղարիա) – Համպի Կոներու (Հնդկաստան) պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։

Խաղի առաջին երկու օրերից հետո երկու միավորով առաջատար է Հոու Իֆանը, երկրորդ տեղը կիսում են Նադեժդա Կոսինցևան, Ժուան Լուֆեյը և Լագնոն, ովքեր ունեն 1,5-ական միավոր։ Մեկական միավոր են հավաքել Կոստենյուկը, Տ.Կոսինցևան, Մուզիչուկը, Ստեֆանովան, կես միավորով պակաս են հավաքել Կոներուն, Դանիելյանը, Կովալևսկայան։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Գալյամովան զրոյական արդյունքով։

Ռոստովի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 2-14-ը շրջանային համակարգով։ Այնուհետև մրցումները կշարունակվեն Շենչժենում, Նալչիկում և Կազանում, Ջերմուկում և Ստամբուլում։
Շարքի յուրաքանչյուր փուլի մրցանակային ֆոնդը 40 հազար եվրո է, ևս 60 հազար կխաղարկվի բոլոր ռաունդների համագումարով։ Գրան պրիի հաղթողը 2013 թվականին աշխարհի չեմպիոնուհու կոչման համար խաղ անցկացնելու իրավունք կստանա։

ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին հաղթող է եղել աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Իֆանը։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:15
02 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի (ՎԻԴԵՈ)
«Եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի և մտածում, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի», – նշել է Մխիթարյանը։
05:05
01 Նոյեմբերի 2017
Լեգենդար Էնդի Քոուլը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
ՄՅՈւ–ի լեգենդար ֆուտբոլիստ Էնդի Քոուլը ներկա է գտնվել ՄՅՈւ-ի` «Բենֆիկայի» հետ խաղից առաջ անցկացրած մարզմանը:
19:47
28 Հոկտեմբերի 2017
«Матч ТВ»–ն ռեպորտաժ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին (ՖՈՏՈ)
«Матч ТВ»–ն Մանչեսթերում ռեպորտաժ է պատրաստել Հենրիխ Մխիթարյանի մասին։
04:18
28 Հոկտեմբերի 2017
Հայ ձյուդոիստը 1 տարով որակազրկվել է. նա մասնակցել է այլ մարզաձևի աշխարհի առաջնությանը
Հայ ձյուդոիստ Գրիգոր Սահակյանը 1 տարով որակազրկվել է։
00:06
27 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Գրիգորյանը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թ.–ից։
03:37
26 Հոկտեմբերի 2017
Ռուս մարտիկ Շլեմենկոն ռևանշ–մենամարտի է հրավիրել հայ մարտիկ Գեղարդ Մուսասիին
ММА–ի ռուս մենամարտիկ Ալեքսանդր Շլեմենկոն առաջարկել է Նիդեռլանդները ներկայացնող հայ մենամարտիկ Գեղարդ Մուսասիին անցկացնել ռևանշ–մենամարտ:
21:19
25 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ընտրել է Կրիշտիանու Ռոնալդուին
Հենրիխ Մխիթարյանը որպես Հայաստանի հավաքականի ավագ իրավունք ուներ ընտրել The Best FIFA Football Awards–ի հաղթողին:
19:30
24 Հոկտեմբերի 2017
«Միկին` հայ հերոս». ՄՅՈւ–ն Հենրիխ Մխիթարյանի մասին ֆիլմ է նկարահանում (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» վավերագրական ֆիլմ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին։
08:19
22 Հոկտեմբերի 2017
Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ նոր ռեկորդով
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչև  20 տարեկան +105 կգ քաշային երիտասարդները:
23:01
21 Հոկտեմբերի 2017
Գեղարդ Մուսասին հաղթել է ռուս Շլեմենկոյին Bellator 185 գլխավոր մենամարտում (ՎԻԴԵՈ)
Մրցավարների բավականին վիճահարույց որոշմամբ  հաղթող է ճանաչվում Մուսասին:
22:59
20 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի (Մ23) չեմպիոն
85 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի (Մ23) չեմպիոն:
02:22
20 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։