486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ շախմատիստների հաղթանակի գրավականը թիմային ոգին էր. մարզիչ
15:55
29 Հուլիսի 2011

Հայաստանի շախմատի հավաքականն աշխարհի առաջնությունում հաղթեց կոլեկտիվի միասնականության շնորհիվ, հայտարարեց հայկական թիմի մարզիչ Արշակ Պետրոսյանը։

«Մեր թիմում գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքը։ Նույնիսկ օտարերկրացիներն ասում էին մեզ, որ հայկական հավաքականն ավելի շատ ընտանիք է հիշեցնում, քան թիմ։ Եվ իսկապես, տղաները մեկ ընտանիք էին։ Դրա շնորհիվ մենք հաղթեցինք»,- ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Պետրոսյանը։

Մարզչի խոսքով՝ այս տարի աշխարհի առաջնությունն ամենաբարդն էր։ «Բայց մենք հաղթեցինք։ Հավաքականի առաջատարը, իհարկե, Լևոն Արոնյանն էր, ով իր հետևից էր տանում թիմը»,- նշեց նա։

Պետրոսյանը հիշեցրեց նաև հավաքականի ձևավորման սկզբունքը՝ թիմում ընդգրկվում է չորս գրոսմայստեր՝ հաշվի առնելով նրանց վարկանիշը, իսկ հինգերորդը  Հայաստանի չեմպիոնն է դառնում։

«Այս տարի Հայաստանի չեմպիոնն էր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով հավաքականի կազմում լիովին արդարացրեց մեր ակնկալիքները։ Թիմի նոր անդամը Սերգեյ Մովսիսյանն էր, ում մասնակցությունն ավելի ուժեղացրեց մեր հավաքականը»,- ավելացրեց նա։

Բացի այդ, մարզչի խոսքով, հաջողության գրավական դարձավ այն փաստը, որ առաջին անգամ հավաքականի հետ մեկնել էր  բժիշկ Արմեն Աղուզումցյանը, ով պատասխանում էր ինչպես թիմի առողջության, այնպես էլ ֆիզիկական պատրաստվածության համար։

«Սեփական բժշկին թիմում ընդգրկելու գաղափարը Արոնյանինն էր, և ամբողջ թիմն ուրախությամբ հավանության արժանացրեց այդ գաղափարը։ Աղուզումցյանը ոչ միայն մեր բժիշկն էր, այլ նաև աջակցեց մեզ հոգեբանորեն, այսինքն, միաժամանակ իր վրա վերցրեց հավաքականի հոգեբանի պարտականությունները։ Շնորհակալություն նրան»,- ասաց նա։

Պետրոսյանն ընդգծեց, որ շախմատիստներին ոգեշնչել է նաև պետության և անձամբ երկրի նախագահի աջակցությունը։ «Դուք գիտեք, թե ինչ նշանակություն ունի մարզիկի համար պետության աջակցությունը։ Երբ գիտես, որ քո մեջքին մի ողջ երկիր է կանգնած, ապա մտածում ես արդեն ոչ միայն խաղի, այլ հաղթելու մասին»,- ավելացրեց նա։

Հայկական հավաքականի մարզիչը նշեց նաև, որ ռուսական, ուկրաինական և ադրբեջանական թիմերը շատ ուժեղ մրցակիցներ էին, և հետագայում, բնականաբար, նրանք կփորձեն ռևանշ վերցնել, «իսկ մենք մեր հերթին կանենք ամեն ինչ չեմպիոնական տիտղոսը պահպանելու համար»։
Խաղի մասին տպավորությունները կիսեցին նաև հայկական հավաքականի անդամները։ Գաբրիել Սարգսյանի խոսքով՝ հայկական թիմին դիմակայում էին աշխարհի ուժեղագույն թիմերը, սակայն դա որևէ կերպ չազդեց հայ շախմատիստների մարտական ոգու վրա, քանի որ «մենք մեկ անգամ չէ, որ հաղթել ենք, և իսկապես արդեն հաղթողի հոգեբանություն ունենք»։

«Լարվածությունը հայտնվում է վերջում։ Որքան ուժեղ ես զգում, որ մոտենում ես հաղթանակին, այնքան դժվար է դառնում խաղալը։ Դա միակ լարված պահն է եղել։ Մեր թիմին չէր անհանգստացնում այն, որ մեր դեմ ուժեղ թիմեր են խաղում»,- ասաց Սարգսյանը։
Գրոսմայստերի խոսքով՝ անձամբ իրեն անհանգստացրել է այն փաստը, որ ինքը լավագույն մարզավիճակում չէ և վախեցել է ինչ-որ կերպ սխալվել։

Խոսելով ութերորդ տուրում ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովից կրած պարտության մասին՝ Սարգսյանը նշեց, որ «անշուշտ, կարևոր է՝ ում ես պարտվում», սակայն անձամբ նա այդքան էլ չի կարևորում այդ պարտությունը։ «Ինձ համար կարևոր չէ՝ ինչ թիմ է խաղում մեր դեմ, ադրբեջանցիներն ավելի շատ են սևեռված այդ ուղղությամբ»,- նկատեց նա։
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն իր հերթին ավելացրեց, որ հայկական հավաքականը հանգիստ է վերաբերվում իր հաղթանակին։

«Երբ մենք առաջին անգամ հաղթեցինք օլիմպիական խաղերում, արձագանքը շատ մեծ էր։ Երբ հաղթեցինք երկրորդ անգամ, ավելի հանգիստ դրան վերաբերվեցինք։ Իսկ այս անգամ արդեն դա ընկալեցինք որպես բնական երևույթ»,- ասաց նա։

Խոսելով ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի նկատմամբ ունեցած հաղթանակի մասին՝ գրոսմայստերը նշեց, որ խաղի ավարտին լարվածության արհեստական մթնոլորտ էր ստեղծվել, քանի որ ադրբեջանցին, սկզբունքորեն, պետք է հանձնվեր պարտիայի ավարտից արդեն 20 քայլ առաջ։ «Ըստ էության, նրան կարելի է հասկանալ, չէ՞ որ նա վախենում էր այն մեղադրանքից, թե մինչև վերջ չի պայքարել։ Վստահ եմ, որ անհատական խաղում նա ավելի շուտ կհանձնվեր»,- ասաց Հակոբյանը։

Հայկական հավաքականի ամենաերիտասարդ անդամը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը, նշեց, որ իր համար մեծ պատիվ էր խաղալ նման լեգենդար թիմի կազմում։
«Ինձ համար դա շատ պատասխանատու էր, և ես ուրախ եմ, որ առաջին անգամ խաղալով հավաքականում, հաջողության հասա»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Այժմ Հայաստանի շախմատի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը կանցնի ընթացիկ տարվա աշնանը՝ Հունաստանում։ Հայկական հավաքականը Հունաստանում հանդես կգա նույն կազմով, ինչ որ Չինաստանում։

Հայ շախմատիստները պատմության մեջ առաջին անգամ հուլիսի 26-ին նվաճել են Չինաստանում անցկացված աշխարհի թիմային առաջնության «ոսկին»: Հայաստանը Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն է: Ընդ որում շախմատի հայ վարպետները երկու անգամ անընդմեջ են նվաճել այս տիտղոսը՝ 2006 թ.-ին Թուրինում և 2008 թ.-ին Դրեզդենում: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
09:57
25 Փետրվարի 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:
21:10
24 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ ապահովեց Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Թաիլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
19:39
24 Փետրվարի 2017
Մոուրինյուն հաստատել է. Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչը
Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» հետ խաղը։
17:25
24 Փետրվարի 2017
ՄՅՈւ–ն հետևել է Մխիթարյանին մինչև նրա «Բորուսիա» տեղափոխվելը
ՄՅՈւ–ի գլխավոր մարզչի նախկին օգնականը նշել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը դիտարկել է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը դեռ այն ժամանակ, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»։
14:58
24 Փետրվարի 2017
Քեթլին Չուքագյան. ես կհաղթեմ և կծածանեմ հայկական դրոշը
Նյու Ջերսիի հայկական ընտանիքում ծնված Քեթլին Չուքագյանը մարզական աշխարհում ավելի հայտնի է որպես «շիկահեր մարտիկ»։
13:17
24 Փետրվարի 2017
«Քյոլնի» «Նոր Մխիթարյանը» գնահատում է երկաթյա կարգուկանոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վունդերկինդը Գերմանիայից և արդեն «նոր Մխիթարյանը»` այսպես է գերմանական express.de լրատվական պորտալը բնութագրել «Քյոլնի» 16–ամյա հարձակվող Հերման Կուրբաշյանին։
13:14
23 Փետրվարի 2017
Մոուրինյու. շանս չկա, որ Մխիթարյանը կմասնակցի եզրափակչին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը:
01:52
23 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ–ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր ֆրանսիական «Սենթ Էտյենին»:
20:47
21 Փետրվարի 2017
Թենիսիստ Կարեն Խաչանովը զիջել է Սիմոնին Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 4:6, 7:5, 6:3 հաշվով պարտվել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։
19:07
21 Փետրվարի 2017
Արթուր Աբրահամ. որդիս արդեն բռունցքները պարզած է քնում
Նպատակներիցս մեկը Երևանում՝ Ներքին Չարբախում, մշակույթի և սպորտի կենտրոն հիմնելն է, նշել է հայազգի բռնցքամարտիկը։
19:24
20 Փետրվարի 2017
Մարկ Լոուրենսոնը Մխիթարյանի փոխանցումը համաշխարհային մակարդակի փոխանցում է անվանել
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը «Բլեքբերնի» հետ խաղում: