483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը մտադիր է «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել շախմատի աշխարհի չեմպիոններին
16:59
27 Հուլիսի 2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահն է, հավանաբար, կդիմավորի շախմատի աշխարհի չեմպիոններին «Զվարթնոց» օդանավակայանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի շախմատի ակադեմիայից։

Հայ շախմատիստներն առաջին անգամ պատմության մեջ «ոսկի» նվաճեցին Չինաստանում անցկացվող շախմատի թիմային առաջնությունում։

Հայ չեմպիոնների վերադարձին են սպասում բազմաթիվ երկրպագուներ, ակնկալվում է, որ օդանավակայանում նրանց կդիմավորեն պաշտոնատար անձինք, իսկ երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում նրանց պատվին հանդիսավոր համերգ կանցկացվի հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հայաստանի հավաքականը վայրէջք կկատարի տեղական ժամանակով ժամը 15։00-ին, բայց ավելի ուշ պարզվեց, որ հայ չեմպիոնները կժամանեն տեղական ժամանակով ժամը 22։15-ին։

«Երեկվա տվյալներով, նախագահը պատրաստվում էր դիմավորել շախմատիստներին օդանավակայանում ժամը 15։00-ին։ Չվերթը հետաձգվեց, բայց չենք կարծում, թե պետության ղեկավարը փոխել է իր մտադրությունը»,- հայտնեցին Շախմատի ակադեմիայից։

Հայաստանը Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երկակի հաղթող է։ Ընդ որում՝ ինտելեկտուալ խաղի հայ վարպետները տիտղոսակիր են դարձել երկու անգամ անընդմեջ 2006 թվականին՝ Թուրինում, և 2008 թվականին՝ Դրեզդենում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
31 Հոկտեմբերի 2017
Լեգենդար Էնդի Քոուլը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
ՄՅՈւ–ի լեգենդար ֆուտբոլիստ Էնդի Քոուլը ներկա է գտնվել ՄՅՈւ-ի` «Բենֆիկայի» հետ խաղից առաջ անցկացրած մարզմանը:
11:47
28 Հոկտեմբերի 2017
«Матч ТВ»–ն ռեպորտաժ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին (ՖՈՏՈ)
«Матч ТВ»–ն Մանչեսթերում ռեպորտաժ է պատրաստել Հենրիխ Մխիթարյանի մասին։
20:18
27 Հոկտեմբերի 2017
Հայ ձյուդոիստը 1 տարով որակազրկվել է. նա մասնակցել է այլ մարզաձևի աշխարհի առաջնությանը
Հայ ձյուդոիստ Գրիգոր Սահակյանը 1 տարով որակազրկվել է։
16:06
26 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Գրիգորյանը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թ.–ից։
19:37
25 Հոկտեմբերի 2017
Ռուս մարտիկ Շլեմենկոն ռևանշ–մենամարտի է հրավիրել հայ մարտիկ Գեղարդ Մուսասիին
ММА–ի ռուս մենամարտիկ Ալեքսանդր Շլեմենկոն առաջարկել է Նիդեռլանդները ներկայացնող հայ մենամարտիկ Գեղարդ Մուսասիին անցկացնել ռևանշ–մենամարտ:
13:19
25 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ընտրել է Կրիշտիանու Ռոնալդուին
Հենրիխ Մխիթարյանը որպես Հայաստանի հավաքականի ավագ իրավունք ուներ ընտրել The Best FIFA Football Awards–ի հաղթողին:
11:30
24 Հոկտեմբերի 2017
«Միկին` հայ հերոս». ՄՅՈւ–ն Հենրիխ Մխիթարյանի մասին ֆիլմ է նկարահանում (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» վավերագրական ֆիլմ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին։
00:19
22 Հոկտեմբերի 2017
Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ նոր ռեկորդով
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչև  20 տարեկան +105 կգ քաշային երիտասարդները:
15:01
21 Հոկտեմբերի 2017
Գեղարդ Մուսասին հաղթել է ռուս Շլեմենկոյին Bellator 185 գլխավոր մենամարտում (ՎԻԴԵՈ)
Մրցավարների բավականին վիճահարույց որոշմամբ  հաղթող է ճանաչվում Մուսասին:
14:59
20 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի (Մ23) չեմպիոն
85 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի (Մ23) չեմպիոն:
18:22
19 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
17:55
19 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կոմիտասում` 3 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: