480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՈՒԵՖԱ-ն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակ է սահմանել
12:03
19 Հուլիսի 2011

Այս տարվանից Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) մրցանակ է հանձնելու Եվրոպայում անցկացվող ֆուտբոլային սեզոնի արդյունքում լավագույնը ճանաչված խաղացողին, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Նման որոշումն ընդունվել է ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինիի և European Sports Magazines (ESM) եվրոպական մարզական մամուլի ասոցիացիայի նախաձեռնությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նոր մրցանակի թեկնածու կարող է դառնալ ցանկացած խաղացող՝ անկախ  ազգությունից, ով ներկայացնում է ֆուտբոլային ասոցիացիայի ակումբը, որը անցած սեզոնի ընթացքում ՈՒԵՖԱ-ի անդամ է եղել։ Խաղացողները կգնահատվեն 2010-2011 սեզոնի ընթացքում ակումբների և հավաքականների մակարդակում ունեցած ներքին և միջազգային հանդիպումների ժամանակ ունեցած ելույթների համաձայն։

Ժյուրիի կազմը կձևավորվի 53 հայտնի մարզական լրագրողներից, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր երկրի ֆուտբոլային ասոցիացիան, որը մտնում է ՈՒԵՖԱ-ի մեջ։ Սկզբում յուրաքանչյուր լրագրող երեք թեկնածու կընտրի և կբաշխի նրանց հետևյալ կերպ՝ լավագույնը կստանա 5 միավոր, երկրորդը՝ 3, երրորդը՝ 1։ Առավելագույն քանակությամբ միավոր ունեցող երեք խաղացողները կանցնեն քվեարկության եզրափակիչ փուլ։

Երեք թեկնածուների անունները հայտնի կդառնան հուլիսի 25-ին։ Հաղթողը կորոշվի օգոստոսի 25-ին կայանալիք քվեարկության էլեկտրոնային համակարգի օգնությամբ, երբ Մոնակոյում կանցկացվի Չեմպիոնների լիգայի խմբակային փուլի վիճակահանությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:32
26 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկով. բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ ազգին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը նշել է, որ իր բոլոր հաղթանակները միշտ նվիրում է հայ ազգին:
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։