486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Աբրահամը Երևանի բռնցքամարտի դպրոցին 100 հազար եվրո արժողությամբ մարզական գույք կնվիրի [Տարբերակ 1]
14:12
17 Հունիսի 2011

Հայտնի բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մտադիր է Երևանի Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզական դպրոցին Adidas ֆիրմայի մարզական գույք նվիրել՝ 100 հազար եվրո արժողությամբ:

«Այս նվերով ես չեմ ցանկանում գովազդել ինձ կամ շոու սարքել, ես պարզապես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել հարազատ դպրոցին», - ուրբաթ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Աբրահամը:

Նրա խոսքով՝ բեռան մի մասն արդեն Հայաստանում է և արդեն հաջորդ շաբաթ կփոխանցվի դպրոցին, մնացած մասը կտեղափոխվի առաջիկայում:

Աբրահամը նշեց, որ Հայաստանում այսօր շատ լավ բռնցքամարտիկներ և մարզիչներ կան, սակայն պրոֆեսիոնալ բռնցքամարտը երկրում դեռ բավարար կերպով զարգացած չէ, այդ պատճառով շատ մարզիկների չի հաջողվում հաջողության հասնել:

Արթուր Աբրահամը կմնա Հայաստանում 2-3 շաբաթ, ինչից հետո կվերադառնա Գերմանիա, որտեղ կպատրաստվի որակավորման մենամարտերին:

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է Հայաստանում, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո: Նա 2005-2009թթ.-ին միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնն էր:

Երևանի Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզական դպրոցը հիմնադրվել է 1959 թ.-ին օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ և Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անմիջական ջանքերի շնորհիվ: 2011 թ.-ին դպրոցը ստացել է Ենգիբարյանի անունը:

Ենգիբարյանը հայ միակ բռնցքամարտիկն է, որ 1956 թ.-ին Մելբուրնում դարձել է օլիմպիական խաղերի հաղթող:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:33
27 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեց Սոֆիայի միջազգային մրցաշարում
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նախօրեին ավարտվեց բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը:
23:18
26 Փետրվարի 2017
Մխիթարյանը դարձել է Անգլիայի Լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նվաճել է իր առաջին տիտղոսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
17:31
26 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել բրիտանական դպրոցի աշակերտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել տարրական դպրոցի աշակերտ Ռայդերին:
14:01
26 Փետրվարի 2017
Կառլեն Մկրտչյանը հեռանում է «Անժիից»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն այլևս «Անժիում» չի խաղա:
12:45
26 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի եզրափակչում է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը եզրափակչի ուղեգիր է նվաճել:
18:14
25 Փետրվարի 2017
Մարտիկ Ասատրյանին հեռացրել են Fight Nights-ից Արցախի դրոշի համար
Ռուսաստանի Fight Nights Global կազմակերպությունն իրազեկել է  հայ մարտիկ Վարդան Ասատրյանին պայմանագրի լուծարման մասին:
15:30
25 Փետրվարի 2017
Փոլ Պոգբան հայերեն է խոսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է կարճ տեսանյութ Փոլ Պոգբայի մասնակցությամբ:
09:57
25 Փետրվարի 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:
21:10
24 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ ապահովեց Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Թաիլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
19:39
24 Փետրվարի 2017
Մոուրինյուն հաստատել է. Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչը
Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» հետ խաղը։
17:25
24 Փետրվարի 2017
ՄՅՈւ–ն հետևել է Մխիթարյանին մինչև նրա «Բորուսիա» տեղափոխվելը
ՄՅՈւ–ի գլխավոր մարզչի նախկին օգնականը նշել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը դիտարկել է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը դեռ այն ժամանակ, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»։
14:58
24 Փետրվարի 2017
Քեթլին Չուքագյան. ես կհաղթեմ և կծածանեմ հայկական դրոշը
Նյու Ջերսիի հայկական ընտանիքում ծնված Քեթլին Չուքագյանը մարզական աշխարհում ավելի հայտնի է որպես «շիկահեր մարտիկ»։