478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Աբրահամը պատրաստվում է երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն դառնալ
13:27
17 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է փոխել իր քաշային կարգն ու աշխարհի չեմպիոն դառնալ երկրորդ միջին քաշային կարգում:

«Ես 2-3 որակավորման մենամարտ կանցկացնեմ, ինչից հետո 2012 թ.-ի կեսերին կամ վերջին կկարողանամ հավակնել չեմպիոնի տիտղոսին», - ուրբաթ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աբրահամը:
Նա նշեց, որ դեռևս չգիտի մրցակիցների անուններ և ավելացրեց, որ որակավորման առաջին մենամարտը տեղի կունենա մոտավորապես 3-3,5 ամիս անց:

Աբրահամն անդրադարձավ նաև իր վերջին մենամարտին, երբ մայիսի 15-ին Կալիֆոռնիայում կայացած Super Six մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտում նա միավորների տարբերությամբ պարտվեց օլիմպիական չեմպիոն, երկրորդ միջին քաշային կարգում WBA վարկածով չեմպիոն Անդրե Ուորդին (ԱՄՆ):

Նախկին չեմպիոնի խոսքով՝ պարտությունը պայմանավորված էր նրա մարտավարական սխալով:
«Ես շատ լավ սկսեցի մենամարտը, սակայն չորրորդ ռաունդում մարտավարական սխալ թույլ տվեցի: Պարզապես պաշտպանվում էի՝ հույս ունենալով վերջում նոկաուտի ենթարկել Ուորդին, սակայն, ցավոք, չստացվեց, և մրցակիցը հաղթեց միավորների առավելությամբ», - ասաց նա:

Աբրահամն ավելացրեց, որ չի պատրաստվում մեղադրել ուրիշներին սեփական սխալի հարցում: «Իհարկե, դժվար է, երբ տանը չես մրցում, կա ժամանակի տարբերություն, որին դժվար է ընտելանալ, սակայն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը չպետք է արդարացում փնտրի», -  հայտարարեց բռնցքամարտիկը:

Նա ասաց, որ պատրաստվում է 2-3 շաբաթ մնալ Հայաստանում, ինչից հետո կվերադառնա Գերմանիա, որտեղ կպատրաստվի որակավորման մենամարտերին:
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է Հայաստանում, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։
15:15
12 Հուլիսի 2017
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է վճռորոշ մենամարտի (ՎԻԴԵՈ)
Արթուր Աբրահամը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտի։
20:30
11 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» թարմացնում է կազմը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոփոխություններ են սպասվում։
14:51
10 Հուլիսի 2017
Եվրոպական ակումբները պայքարում են նոր Հենրիխ Մխիթարյանի համար
Շիրակի» երիտասարդ ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը գրավել է եվրոպական ակումբների սկաուտների ուշադրությունը։
16:57
08 Հուլիսի 2017
Յուրա Մովսիսյանը վետերան է, թիմի առանցքային մասնիկը. Էլիոթ Ֆոլ
Վերջերս տեղեկություններ են հայտնվել, որ հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը հեռանալու է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբից:
14:20
05 Հուլիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը Մոուրինյուի ամենաթանկարժեք տրանսֆերների տասնյակում է
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը ներկայացրել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ամենաթանկարժեք տրանսֆերների տասնյակը: