484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Հայկական ֆուտբոլի տարեգիրք-2010»-ն է ներկայացվել Երևանում
16:22
10 Հունիսի 2011

«Հայկական ֆուտբոլի տարեգիրք-2010»-ն է ներկայացվել ուրբաթ օրը Երևանի ֆուտբոլի ակադեմիայում: Գրքում ներկայացված են 2010 թվականի ընթացքում հայկական ֆուտբոլի բոլոր նվաճումները, ֆուտբոլիստների լուսանկարները և կենսագրությունները, վիճակագրական տվյալները, նախորդ տարվա խաղերի ամփոփ տեսությունը:

Ինչպես լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը («Յագելոնիա», Լեհաստան), գրքի հրատարակումն ավելորդ անգամ ընդգծում է երկրի հավաքականի նկատմամբ աճող հետաքրքրությունը: «Մեզ համար շատ հաճելի է, որ մենք ուշադրության կենտրոնում ենք»,- ավելացրեց նա:

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր հավաքականի կողքին են եղել և աջակցել են նրան բոլոր խաղերի ժամանակ՝ հույս հայտնելով, որ տվյալ գիրքը միակն ու վերջինը չի լինի:
«Հուսով եմ, որ հետագայում մենք ավելի լավ ենք խաղալու, ինչն ազդակ կհաղորդի նմանատիպ նոր գրքերի ստեղծմանը»,- ասաց նա:

Հայաստանի հավաքականի և երևանյան «Փյունիկի» հարձակվող Մարկոս Փիզելին ավելացրեց, որ առաջին հերթին գիրքը նախատեսված է այն երկրպագուների համար, ովքեր հավատացել և աջակցել է հավաքականին նրա համար ամենադժվար ժամանակներում:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին, որ հետագայում ակնկալվում է ժամանակակից հայկական ֆուտբոլի մասին պատմող նոր գրքերի հրատարակում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
16:06
21 Ապրիլի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը։
13:11
21 Ապրիլի 2017
Մխիթարյան. «ՄՅու»–ն ևս մեկ քայլ արեց դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ
Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է նախօրեին տեղի ունեցած «Անդերլեխտի» հետ պատասխան հանդիպումը:
12:09
21 Ապրիլի 2017
Հայաստանն արդեն 12 մեդալ է նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում
Հայ սամբիստները 12 մեդալ են նվաճել Պրահայում անցկացվող սամբոյի Եվրոպայի երիտասարդական, պատանեկան և աղջիկների առաջնությունում։
00:47
21 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը ՄՅՈւ– «Անդերլեխտ» պատասխան խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը ՄՅՈւ– «Անդերլեխտ» պատասխան խաղում: