484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ֆուտբոլիստները կհաղթեն ինքնանվիրումով խաղալու դեպքում. Կոլոսկով
17:54
03 Հունիսի 2011

ՌԴ հավաքականի ֆուտբոլիստները կհաղթեն Հայաստանին Եվրո-2012-ի ընտրական փուլի հանդիպման ժամանակ, եթե խաղան ինքնանվիրումով, «Р-Спорт» գործակալությանն է ասել Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլասկովը:

Ընտրական «B» խմբի շրջանակներում հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում: Մարտի վերջին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները խաղացին ոչ-ոքի (0:0), հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես չեմ կասկածում, որ մենք վաղը կհաղթենք: Եթե հաշվի առնենք օբյեկտիվ համեմատական բնութագրերը, ապա կասկած չկա, որ մեր թիմն ավելի ուժեղ է, ավելի փորձառու և ավելի վարպետացած: Սակայն ինչպես ցույց տվեց առաջին հանդիպումը, ոչ միայն վարպետությունն ու փորձն են որոշում ելքը, հարկավոր է նաև դրսևորել բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք են վճռականությունը, մարտունակությունը, ինքնանվիրման պատրաստ լինելը: Առաջին խաղում այդ որակները չէին երևում: Եթե այդ վարպետությանն ավելանա նաև շարժունակությունը, ապա մենք կհաղթենք հայերին, սակայն թիմը պետք է խաղա հնարավորին չափ լավ», - հեռախոսազրույցի ընթացքում ասել է Կոլոսկովը:

Երևանում տեղի ունեցած արտագնա խաղի ոչ-ոքի արդյունքի բոլոր պատճառները Կոլոսկովը չի կարողացել ասել, սակայն ընդգծել է իր կարծիքով ամենակարևորը: «Բոլոր պատճառները կարող է ասել նա, ով թիմի ներսում է: Սակայն պատճառներից մեկը պարզապես մրցակցին թերագնահատելն է: Մենք վարպետներ ենք, Եվրոպայի առաջնության մեդալակիրներ, իսկ ովքե՞ր են հայերը: Դատողության նմանատիպ տրամաբանությունը գոյության իրավունք ունի: Ինձ համար անհասկանալի է, թե իրականում ի՞նչ է այնտեղ տեղի ունեցել, ինչու՞  թիմն այդքան իներտ խաղաց, իսկ ոմանք ընդհանրապես խաղից դուրս էին», - նշել է գործակալության զրուցակիցը:

Կոլոսկովն ընդգծել է, որ ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ Եվրո-2012-ի ընտրական փուլի հանդիպման ժամանակ բացառապես վարպետության հաշվին շատ դժվար է հաղթել նույնիսկ ոչ այնքան հայտնի թիմերին: «Չի ստացվի հաղթել միայն վարպետության շնորհիվ, առանց ջանք գործադրելու: Պետք է ջանք գործադրել և աշխատել», - պարզաբանել է նա:

Մասնագետը նաև ավելացրել է, որ հուսով է, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստները գիտակցում են ողջ պատասխանատվությունը, որը ընկած է նրանց վրա: «Կարծում եմ, որ Երևանում տեղի ունեցած հանդիպման նման հանդիպում չի լինի», - եզրափակել է Կոլոսկովը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։
15:15
04 Դեկտեմբերի 2017
MEN. Մոուրինյուն մեկ պատճառ ունի Լինգարդին գերադասելու Մխիթարյանից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից:
16:59
01 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը լրացուցիչ մարզվում է թիմում իր տեղը վերադարձնելու համար
Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավել:
20:07
30 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ–ի վարկանիշում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի  (ՖԻԴԵ) նոյեմբերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է։
11:35
30 Նոյեմբերի 2017
Մեր լողորդների քառյակը` միջազգային մրցաշարի չեմպիոն
Մեր տղերքն Իրանում անցկացված միջազգային մրցաշարի չեմպիոն են դարձել։
14:37
27 Նոյեմբերի 2017
MEN. եթե Մխիթարյանը չսկսի զգալի դեր խաղալ թիմում, ապա նրա ապագան բավականին մշուշոտ է
Մխիթարյանն ունի տաղանդ պատասխանելու Մոուրինյուի քննադատությանը, նա պետք է ցուցադրի, որ ուժեղ բնավորության տեր է:
11:36
27 Նոյեմբերի 2017
Հայ մարտիկը խեղդող հնարքով «քնեցրել է» ղազախստանցուն (ՎԻԴԵՈ)
Բարսեղյանը խեղդող հնարք է կիրառել, ինչի արդյունքում մրցակիցը մի պահ կորցրել է գիտակցությունն ու «քնել»։
12:40
26 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը բաց թողեց հաղթանակը ՖԻԴԵ–ի Գրան Պրիում
Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ չորրորդ փուլը:
10:30
26 Նոյեմբերի 2017
Ժոզե Մոուրինյուն կոշտ քննադատել է Հենրիխ Մխիթարյանին
ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն քննադատել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։