481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հավաքականը կհաղթի Հայաստանի հավաքականին, կարծում է ֆուտբոլիստ Գատագովը
13:55
02 Հունիսի 2011

«Լոկոմոտիվի» և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ալան Գատագովը հայտարարել է, որ Ռուսաստանի գլխավոր հավաքականը պետք է պարտության մատնի Հայաստանի հավաքականին Եվրո-2012-ի ընտրական փուլի հանդիպման ժամանակ, ինչպես նաև պատմել է երիտասարդական հավաքականում տիրող իրավիճակի մասին:

Ռուսաստանի հավաքականը շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգում ուժերը կչափի Հայաստանի հավաքականի հետ Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում: Ռուսաստանի երիտասարդական հավաքականը՝ Նիկոլայ Պիսարյովի գլխավորությամբ, հունիսի 4-ին կմեկնի իսպանական Սորիա, որտեղ ուժերը կչափի Իսպանիայի երիտասարդական հավաքականի հետ:

«Կարծում եմ, որ Ռուսաստանի հավաքականը երկու գնդակի տարբերությամբ պարտության կմատնի Հայաստանի հավաքականին: Կարող է լինել 2:0 կամ 3:1: Ամեն դեպքում այն սեփական հարկի տակ անցկացվող հանդիպում է, և ժամանակն է դուրս գալ բացասական մթնոլորտից: Ուզում եմ, որ ուրախության առիթներն ավելի շատ լինեն: Մենք կարողանում ենք տոնել, երկրպագել, ինչը բազմաթիվ անգամ ապացուցել ենք: Հիշենք միայն, թե ինչ էր կատարվում հոլանդացիների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո: Այժմ ևս ավելի շատ աջակցություն ենք ակնկալում: Մենք բոլորս մարդ ենք, և ամեն բան կարող է պատահել: Այդ մասին պետք է հիշել և վերաբերվել մեծ ընկալմամբ:  Հաճախ ակումբից գալիս ես ուժասպառ վիճակում, սակայն, ամեն դեպքում, պետք է անել հնարավոր ամեն ինչ», - ասել է Գատագովը «Р-Спорт» գործակալության թղթակցին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Գատագովի խոսքով՝ Նիկոլայ Պիսարյովի գլխավորած երիտասարդական հավաքականում շատ լավ իրավիճակ է:

«Պիսարյովի հետ շատ լավ է աշխատել: Ուզում ես գալ հավաքական: Այստեղ շատ լավ իրավիճակ է: Պիսարյովի մոտ առաջին պլանում կարգապահությունն է: Դա վերաբերվում է խաղի կարգապահությանն ու կենցաղային կարգապահությանը: Ֆուտբոլում մանրուքները չեն լինում, և ես համաձայն եմ դրա հետ: Բացի այդ մենք հիմա մարզվում ենք լավ դաշտում, ապրում ենք լավ հյուրանոցում: Այնպես որ աշխատանքի համար հոյակապ պայմաններ են ստեղծված», - նշել է նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:22
19 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
17:55
19 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կոմիտասում` 3 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
16 Հոկտեմբերի 2017
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Աշխարհի առաջնությունում
Առաջնության շրջանակում հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ են ունեցել՝ նվաճելով 8 մեդալ։
18:04
16 Հոկտեմբերի 2017
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
16:24
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը կտրուկ իջել է FIFA–ի վարկանիշում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միանգամից յոթ դիրքով իջել է երկուշաբթի հրապարակված FIFA–ի նոր վարկանիշում:
12:25
15 Հոկտեմբերի 2017
Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը` վետերանների աշխարհի չեմպիոն
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթանում է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
00:29
15 Հոկտեմբերի 2017
Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։
16:23
13 Հոկտեմբերի 2017
Մերոնք նորից Բաքու են մեկնում. այս անգամ մարզական նպատակներով
Հայերը նորից Բաքու են մեկնում։
13:22
12 Հոկտեմբերի 2017
«Արսենալի» նախկին պաշտպանը բացատրել է Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը
Նայջել Ուինթերբերնը Հենրիխ Մխիթարյանին անվանել է ֆենոմենալ ֆուտբոլիստ
13:14
11 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Աշխարհի առաջնությունը բաց թողած խորհրդանշական հավաքականում
Sports.ru–ն կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ներառել է այն հայտնի ֆուտբոլիստներին, ովքեր բաց կթողնեն Աշխարհի առաջնությունը։
14:19
10 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք մի կորցրեք հավատը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Facebook–ի իր էջում կոչ է արել երբեք չկորցնել հավատը։
22:18
05 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց սեփական հարկի տակ (ՎԻԴԵՈ)
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն իր հարկի տակ հանդիպեց Լեհաստանի հավաքականի հետ: