481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Օլիմպիադայի անվտանգության ապահովման աշխատանքները Սոչիում ընթանում են ըստ ծրագրի. Պատրուշև
13:52
27 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. 2014 թվականի ձմեռային Օլիմպիադայի անվտանգության ապահովման աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրի, սակայն անհրաժետ է որոշ իրավական ասպեկտներ կարգավորել, այդ թվում՝ դաշնային մակարդակով, ուրբաթ հայտարարել է ՌԴ Ազգային անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Օլիմպստրոյ» պետկորպորացիաների ղեկավարների և Սոչիի Հարավային դաշնային օկրուգի ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ընթացքում նա նշել է, որ Օլիմպիադայի հաջող անցկացման համար «շատ կարևոր է ապահովել անվտանգությունը և Խաղերի, և նախապատրաստական ժամանակահատվածի ժամանակ»։ 

«Մենք ծանոթացել ենք Կրասնոդարի երկրամասի հակաահաբեկչական հանձնաժողովի աշխատանքին, և պետք է նշեմ, որ աշխատանքն ընթանում է ըստ ծրագրի, նախատեսվում են կոնկրետ միջոցառումներ։ Կարևոր է, որ շատ են մարզումներն ու վարժանքները»,- նշել է Պատրուշևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Սակայն նա ավելացրեց, որ կան իրավական խնդիրներ, որոնք «պետք է լուծել նորմատիվ կարգով, այդ թվում՝ դաշնային մակարդակով»։

Որպես դրական պահ Պատրուշևը նշել է այն, որ ակտիվ ներդրվում են տեխնիկական միջոցներ, և, ընդհանուր առմամբ, անվտանգության ապահովման աշխատանքն առանց լարվածության է ընթանում։

«Օլիմպիադայի անվտանգության ապահովման նկատմամբ վերաբերմունքը բավականին լուրջ է...  Դա շատ կարևոր է, և մենք վստահ կարող ենք ասել, որ Օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովված կլինի»,- նկատել թ ՌԴ ԱԱ քարտուղարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:59
20 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի (Մ23) չեմպիոն
85 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի (Մ23) չեմպիոն:
18:22
19 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
17:55
19 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կոմիտասում` 3 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
16 Հոկտեմբերի 2017
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Աշխարհի առաջնությունում
Առաջնության շրջանակում հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ են ունեցել՝ նվաճելով 8 մեդալ։
18:04
16 Հոկտեմբերի 2017
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
16:24
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը կտրուկ իջել է FIFA–ի վարկանիշում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միանգամից յոթ դիրքով իջել է երկուշաբթի հրապարակված FIFA–ի նոր վարկանիշում:
12:25
15 Հոկտեմբերի 2017
Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը` վետերանների աշխարհի չեմպիոն
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթանում է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
00:29
15 Հոկտեմբերի 2017
Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։
16:23
13 Հոկտեմբերի 2017
Մերոնք նորից Բաքու են մեկնում. այս անգամ մարզական նպատակներով
Հայերը նորից Բաքու են մեկնում։
13:22
12 Հոկտեմբերի 2017
«Արսենալի» նախկին պաշտպանը բացատրել է Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը
Նայջել Ուինթերբերնը Հենրիխ Մխիթարյանին անվանել է ֆենոմենալ ֆուտբոլիստ
13:14
11 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Աշխարհի առաջնությունը բաց թողած խորհրդանշական հավաքականում
Sports.ru–ն կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ներառել է այն հայտնի ֆուտբոլիստներին, ովքեր բաց կթողնեն Աշխարհի առաջնությունը։
14:19
10 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք մի կորցրեք հավատը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Facebook–ի իր էջում կոչ է արել երբեք չկորցնել հավատը։