481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայ երկրպագուները այսօրվանից կարող են Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպման տոմսեր ձեռք բերել
16:29
26 Մայիսի 2011

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստան-Հայաստան հանդիպման` հայ երկրպագուների համար նախատեսված տոմսերն այսօրվանից կվաճառվեն Երևանում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Երևանում և Մոսկվայում տոմսերը կարելի է ձեռք բերել ՀՖՖ գործընկեր «Visa Concord» ընկերության բոլոր գրասենյակներում: Սանկտ Պետերբուրգում տոմսերը կվաճառվեն հայկական եկեղեցուն կից խանութներում:

Հայ երկրպագուների համար մարզադաշտի առանձնացված հատվածում տոմսերը կարժենան 800 ռուբլի, իսկ արևմտյան տրիբունայի տոմսերը հայերը կարող են ձեռք բերել 2300 ռուբլով:
«Տոմսերը վաճառվելու են միայն հայ երկրպագուներին և միայն անձնագրի առկայության դեպքում», - նշվում է հաղորդագրության մեջ:

Մարտի 26-ին Երևանում կայացած Հայաստան-Ռուսաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Ռուսների հետ հանդիպումից հետո հայ ֆուտբոլիստները 8 միավորով B խմբում զբաղեցնում են չորրորդ տեղը:

Սլովակիայի, Ռուսաստանի և Իռլանդիայի հավաքականները վաստակել են տասական միավոր: Մակեդոնացիները վաստակել են 4 միավոր, Անդորրայի հավաքականը ոչ մի միավոր չի վաստակել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:59
20 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի (Մ23) չեմպիոն
85 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի (Մ23) չեմպիոն:
18:22
19 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
17:55
19 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կոմիտասում` 3 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
16 Հոկտեմբերի 2017
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Աշխարհի առաջնությունում
Առաջնության շրջանակում հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ են ունեցել՝ նվաճելով 8 մեդալ։
18:04
16 Հոկտեմբերի 2017
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
16:24
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը կտրուկ իջել է FIFA–ի վարկանիշում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միանգամից յոթ դիրքով իջել է երկուշաբթի հրապարակված FIFA–ի նոր վարկանիշում:
12:25
15 Հոկտեմբերի 2017
Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը` վետերանների աշխարհի չեմպիոն
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթանում է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
00:29
15 Հոկտեմբերի 2017
Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։
16:23
13 Հոկտեմբերի 2017
Մերոնք նորից Բաքու են մեկնում. այս անգամ մարզական նպատակներով
Հայերը նորից Բաքու են մեկնում։
13:22
12 Հոկտեմբերի 2017
«Արսենալի» նախկին պաշտպանը բացատրել է Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը
Նայջել Ուինթերբերնը Հենրիխ Մխիթարյանին անվանել է ֆենոմենալ ֆուտբոլիստ
13:14
11 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Աշխարհի առաջնությունը բաց թողած խորհրդանշական հավաքականում
Sports.ru–ն կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ներառել է այն հայտնի ֆուտբոլիստներին, ովքեր բաց կթողնեն Աշխարհի առաջնությունը։
14:19
10 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք մի կորցրեք հավատը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Facebook–ի իր էջում կոչ է արել երբեք չկորցնել հավատը։