486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Վիկ Դարչինյանն իր ավանդն է ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում
14:09
17 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Հայ բռնցքամարտիկ, IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ (Վախթանգ) Դարչինյանը հայտարարեց, որ կոլումբիացի Յոնի Պերեսի նկատմամբ տարած հաղթանակով նա  անձնական ավանդն է ներդրել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։

Պերեսի հետ ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին, անցկացված մենամարտում Դարչինյանը նվաճեց IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը և իր հաղթանակը նվիրեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մենամարտի ժամանակ բռնցքամարտիկի գոտու վրա նշված էր «1915» տարեթիվը։

«Դա մեծ օր էր ինձ համար, և ես կարծում եմ, ողջ աշխարհի հայության համար նույնպես, քանի որ ես դարձա առաջին մարզիկը, ով այս կերպ ներկայացրեց աշխարհին Հայոց ցեղասպանության թեման»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց բռնցքամարտիկը։

Դարչինյանը նշեց, որ մարտից հետո ինքն անգլերեն լեզվով հարցազրույցներ է տվել ավելի քան տասնյակ հեռուստաալիքների, որոնց ժամանակ պատմել է Հայոց ցեղասպանության մասին, և այդ թեման լայնորեն լուսաբանվել է տարբեր ԶԼՄ-ների կողմից։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
22 Հունվարի 2017
Արոնյանի առաջին պարտությունը «Tata Steel» մրցաշարում
Նիդերլանդներում շարունակվող «Tata Steel» մրցաշարում շաբաթ տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները:
20:15
21 Հունվարի 2017
Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացվել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների տասնյակն ու նրանց կարողությունը։
15:31
21 Հունվարի 2017
Զիդան. Ռոնալդուին միշտ քննադատելու են
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովաբանել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին, ում հասցեին վերջին շրջանում քննադատություններ են հնչում:
10:30
21 Հունվարի 2017
Այսօր Հենրիխ Մխիթարյանը դարձավ 28 տարեկան
Այսօր` հունվարի 21–ին Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
20:48
20 Հունվարի 2017
Արոնյան–Կառլսեն հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի Tata Steel Chess մրցաշարի շրջանակում
Լևոն Արոնյանն ու նորվեգացի Մագնուս Կառլսենը ուրբաթ ոչ–ոքի են խաղացել Վեյկ ան Զեեում անցկացվող Tata Steel Chess շախմատային փառատոնի 6–րդ տուրում։
15:56
20 Հունվարի 2017
Թուրքիայում նախատեսված Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպումը չի կայանա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ:
13:06
20 Հունվարի 2017
Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է հետֆորգյուսոնական ժամանակահատվածում։

12:37
20 Հունվարի 2017
Լևոն Արոնյանը հաղթել է ուկրաինացի Պավել Էլյանովին «Տատա Սթիլ» մրցաշարի 5–րդ տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Պավել Էլյանովի նկատմամբ Նիդեռլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 5-րդ տուրում։
16:23
17 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում է:
19:32
16 Հունվարի 2017
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
12:49
16 Հունվարի 2017
Լեգենդար քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
Մարտարվեստների լեգենդ, անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար։

17:49
15 Հունվարի 2017
Ես չեմ խաղում անձնական նվաճումների համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  հարցազրույց է տվել Daily Mail-ին: